Դատավարությունը ֆարս է, դատարանն այս գործով մեղադրողներից մեկն է․ Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.09.2020 | 13:27Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին՝ դրանք համարելով ֆարս:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց. «Դատավարությունն իրոք ֆարս է, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որի մասին հայտարարել են այդ անձինք։ Դատավարությունը ֆարս է այն պատճառով, որ դատարանը ընդհանրապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատություն: Դատարանը ցանկացած միջնորդություն լուծում է այնպես, ինչպես իրենց առարկություններում ներկայացնում են մեղադրողները: Դատարանն այս գործում մեղադրողներից մեկն է. ամբաստանյալները և նրանց պաշտպանները մի կողմում են, մյուս կողմում՝ մեղադրողներն են և դատարանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: