Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը
 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թերահավատորեն է վերաբերում հարցումներին, որովհետև դրանք սովորաբար հակառակ արդյունքն են ցույց տալիս: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով Gallup International Association-ի անցկացրած հարցոււմներին:

Ըստ այդ հարցումների տվյալների՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Հարցումներից նաև պարզ է դարձել, որ Կարապետյանի վարկանիշը 85 տոկոսից նվազել է՝ հասնելով 57-ի:

Factor.am-ի դիտարկմանը, որ գուցե այսկերպ հող են նախապատրաստում՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, Ռուստամյանը չհամաձայնեց. «Որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում, ի՞նչ է հարցումներով են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, որոնք իրենց տրամաբանությամբ ընթանում են»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետի վարկանիշը ոչ թե իջել է, այլև ճիշտ հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս: «Հանրային ընկալմամբ կարող է դա չերևալ, որովհետև տեմպերը գոհացուցիչ չեն, իսկ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է ընտրված և պետք է տեմպերն ավելացվեն»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Factor.am-ի հարցին՝ կա՞ Հանրապետականի շարքերում անձ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես արտաքին քաղաքականության հարցում, Ռուստամյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը, բնականաբար, պետք է ավելի նոր որակով և մակարդակով իրացվի, խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանքը»:

Մեր հաջորդ հարցին՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան