Գրիչ վաճառող պապիկին հարկելո՞ւ ենք․ Մարությանը էստեղ լիներ, փուչիկ էի դնելու ձեռը․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Բոլորը

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվում են Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին:

«Վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ: Արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ: Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պարտավոր է կատարել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները»,- նշեց Սաֆարյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը բացասական է գնահատում այս փոփոխությունները։ Նրա խոսքով՝ սա չի բխում ամենախոցելի խմբի շահերից։

«Երևանում մի պապիկ գրիչ կամ անձեռոցիկ է վաճառում, այսինքն՝ ինքն էլ պետք է հարկվի՞։ Էդ ճիշտ չի։ Ցավում եմ, որ պարոն Մարությանն այստեղ չէ։ Իհարկե, վերապահում ունեմ առողջական խնդրի մասով, եթե իսկապես հիվանդ է, առողջություն եմ մաղթում, կցանկանայի էստեղ լիներ։ Ու քանի որ պարոն Մարությանը մեծ վարպետ է կերպար կերտելու, թող մի հատ կերտեր, էլի, փուչիկ վաճառողի կերպարը, 10 փուչիկ ձեռքը, պատկերացներ՝ ոնց է մարդն աշխատելու։ Այսինքն, մարդը 10 փուչիկ ձեռքը, ՀԴՄ սարքը ձեռքը, ո՞նց եք պատկերացնում։ 50 դրամով գրիչ վաճառողին հարկո՞ւմ եք։ Ես ուղղակի ապշում եմ, Մարությանը էստեղ լիներ, փուչիկ էի դնելու ձեռը։ Նա է քաղաքապետը, ի վերջո, նա է դրա տակ ստորագրում»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։