Նախօրեին «կորած» բելառուս ընդդիմադիրները հատել են երկրի սահմանը․ Կոլեսնիկովան ձերբակալվել է

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը, Իվան Կրավցովը և Մարիա Կոլեսնիկովան «հատել են սահմանային անցակետը և անցել Ուկրաինայի կողմ»։ Այս մասին ասել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա մատնանշել է, որ ընդդիմադիր գործիչները սահմանը հատել են «սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում», «Ալեքսանդրովկա» անցակետով։

Միաժամանակ, «Բելառուս 1» հեռուստաալիքի տվյալներով, Ռոդնենկովն ու Կրավցովն «այս գիշեր փախել են արտերկիր» և գտնվում են Ուկրաինայի տարածքում, իսկ Կոլեսնիկովան երկրից հեռանալու փորձի ժամանակ ձերբակալվել է։ Պետական սահմանային կոմիտեում հաստատել են տեղեկությունը։

Ուկրաինայի սահմանային ծառայությունում DW-ի հարցմանն ի պատասխան՝ հրաժարվել են տեղեկություն տրամադրել Համակարգող խորհրդի անդամների կողմից սահմանը հատելու մասին։ «Ձեր հարցումը վերաբերում է անձնական տվյալների և, Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին համապատասխան, չենք կարող նման տեղեկություն տրամադրել։ Համապատասխանաբար, մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այն»,- ասել են սահմանային ծառայությունում։

Համակարգող խորհրդից, սակայն, նշել են, թե Կոլեսնիկովան, Ռոդնենկովն ու Կրավցովը չէին պատրաստվում հեռանալ Բելառուսից։

«Շատ տարօրինակ բաներ կան այս պատմության մեջ, որի մասին բարձրաձայնել է բելառուսական հեռուստաալիքը։ Նրանցից ոչ ոք մտադիր չէր հեռանալ երկրից։ Մենք սցենարներ էինք քննարկում, պայմանականորեն ասած՝ եթե առաջարկվի բանտ կամ արտերկիր, Մարիան հստակ ասաց, որ ոչ մի տեղ չի գնա»,- ասել է Համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Զնակը։