Գյումրիի պատմական միջուկում գտնվող հյուրատան վրա 2-րդ հարկ է կառուցվում․ քաղաքապետարանն ասում է՝ շինարարությունն ապօրինի է

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում գյումրեցիների շրջանում ակտիվորեն քննարկվում են քաղաքի պատմական միջուկում՝ Շիրազի 53 հասցեում գտնվող հյուրատան շենքի վրա երկրորդ հարկի կառուցման աշխատանքները։ Շատերի կարծիքով՝ այն խաթարում է շինության պատմական տեսքը։

Քաղաքացիների ահազանգերին պատասխանել է Գյումրու քաղաքապետարանը՝ պարզաբանելով, որ շինաշխատանքներն ապօրինի են կատարվել։

«Ձեր ահազանգերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ Համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով, աշխատակիցները պարբերաբար այցելում են տվյալ հասցե, բայց դուռը փակ է, իսկ սեփականատերը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ուզում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցների կողմից շինության դռանը փակցվել է գրություն առ այն, որ սեփականատերը երկուշաբթի ներկայանա համայնքապետարան»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Գյումրու քաղաքապետարանը նաև հայտնում է, որ այս պահին շինաշխատանքները կասեցված են։

«Անհանգստանալու կարիք չկա, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարգավորումը կտրվի օրենքի տառին համապատասխան»,- նշվում է հայտարարությունում։

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք հյուրատան սեփականատիրոջ հետ։ Factor.am-ի հետ զրույցում Մարինա Բազաևան ասաց, որ շինարարությունն ապօրինի չէ, քանի որ հատուկ որոշում կա, որ թեթև կոնստրուկցիաներով կարելի է շինարարություն անել։ Նա նաև նշեց, որ շինթույլտվության համար դիմել են քաղաքապետարանին, դեռ պատասխանը չեն ստացել։

Ստացվում է, որ շինարարությունը, փաստորեն, առանց թույլտվության է իրականացվում։ Մեր զրուցակիցը նշեց, որ կառուցում են, քանի որ առանց տանիքի չեն կարող թողնել շենքը։

«Դիմում գրել ենք, դեռ չեն պատասխանել, մենք էլ չենք կարող սպասել, քանի որ եղանակները փոխվում են, առանց տանիք չենք կարող թողնել։ Ամբողջ շենքը մենք ենք վերականգնել զրոյից։ Այդտեղ մանսարդ միշտ է եղել, մենք դա քանդել ենք, կարգի ենք բերել, նախկին տեսքն ենք վերականգնում։ Մանսարդի մեջ բաժանումներ ենք անելու ու բարձրությունը լինելու է կողքի շենքերի չափ։ Ավելի բարձր չի լինում, քան կողքի երկու շենքը»,- ասաց Մարինա Բազաևան։

Նա նշեց, որ շենքի տեսքը չի խաթարվում, նախկինում է եղել անշուք շենք, որը հիմա դարձել է մարդկանց սիրելի շինություններից մեկը․ ամեն օր գալիս, լուսանկարվում են շենքի ֆոնին։

«Այն, որ ասում են՝ բլոկերից է կառուցվում, բլոկ ենք արել, քանի որ ավելի թեթև է։ Այստեղի հիմքերը թույլ չեն տալիս ծանր քարով անել։ Բլոկ ենք դնելու, վրան պատելու ենք տուֆով։ Շատ գեղեցիկ է ստացվելու։ Դիմումի հետ նաև նկարն ենք ներկայացրել, մեր առաջարկը»,- ասաց Մարինա Բազաևան՝ հավելելով, որ շինարարությունը  կոկիկ է արվում։

«Մենք նույնիսկ, որ շինանյութ ենք առնում, տոննայով առնելն ավելի էժան է, քան պարկով, մենք պարկով ենք առնում, որպեսզի այդպես չմնա մայթի վրա։ Մայթը մաքրում ենք, լվանում։ Քաղաքին նեղություն չենք տվել, աղբը միանգամից տարվում է, ոչ ոք չի նկատում, որ շինարարություն է գնում»,- ասաց սեփականատերը։

Մարինա Բազաևան նաև տեղեկացրեց, որ նախարարության ներկայացուցիչն է իրենց մոտ, բացի այդ՝ առաջիկայում գնալու են քաղաքապետարան՝ շինարարության հարցը քննարկելու համար։

Էմմա Չոբանյան