ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի

Լուրեր

26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ՝ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: Այս մասին Վաշաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում. գրում է aliq.ge-ն:
«Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության  բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված: