Երկրաշարժ Իրանում․ մի քանի տասնյակ մարդ է տուժել
Քաղաքականություն
07.09.2020 | 13:14Իրանի արևելյան Ղոլեստան նահանգի Ռամիյան քաղաքի շրջանում կիրակի լույս երկուշաբթի գիշերը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 9 կմ խորությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով առնվազն 34 մարդ է տուժել։
Հաղորդվում է, որ 17 մարդ հիվանդանոցում է, մյուս տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել։