ՌԴ-Թուրքիա մրցակցության մեջ Հայաստանի արժեքն ավելի է բարձրացել թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի ու Արևմուտքի համար․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

Պարո՛ն Մինասյան, տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ադրբեջանական կողմը հայադրբեջանական սահմանի երկայնքով դիրքերն է ամրապնդում, ռազմական նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Ադրբեջանական շրջանակներն էլ նշում են, որ բանակցելու կարիք այլևս չկա, պետք է անցնել գործողությունների։ Աշխարհաքաղաքական զարգացումները նկատի առնելով՝ որքանո՞վ է մեծ նոր՝ ավելի լայնածավալ պատերազմի հավանականությունը։

– Բարդ հարց է, որովհետև կարծեմ Արցախի հարցն այնքան կարևոր է, որ մեծ տերություններն ուզում են միջամտել՝ ասելով, թե Թուրքիան, Ռուսաստանը, ինչու չէ՝ Արևմուտքը, շահեր ունեն այդ շրջանում։ Եվ ինչ-որ տեսանք Սիրիայում կամ Լիբիայում, թուրքերը փորձում են այդ ճգնաժամի մթնոլորտը ստեղծել Կովկասում, գլխավորապես՝ Արցախում։ Դա նշանակում է, որ աստիճանաբար հարցը միջազգայնանում է։ Արդեն հարցը միջազգային էր, բայց՝ խաղաղության մթնոլորտում։ Հիմա արդեն միջազգայնանում է  պատերազմի մթնոլորտում։ Եվ սա՝  Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Թուրքերն ու ռուսները չեն ցանկանում, որ Ղարաբաղում պատերազմ լինի, բայց թուրքերն ուզում են ապակայունացնել իրադրությունը, որպեսզի խառն իրավիճակ ստեղծվի շրջանում և Ռուսաստանը ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Բայց Ռուսաստանն այլևս չի կարող անել այն, ինչ սովորաբար անում էր, մանավանդ՝ հին իշխանության հետ։ Եվ Հայաստանում գիտեն, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել Կովկասում թուրքական շահերը։ Ռուսաստանը կարող է համագործակցել Թուրքիայի հետ Սիրիայում կամ Լիբիայում, բայց Կովկասը ՌԴ-ի համար Սիրիա չէ, Լիբիա չէ։ Եվ Ռուսաստան-Թուրքիա մրցակցության և համագործակցության մեջ Հայաստանի արժեքն ավելի է բարձրանում թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի, թե՛ Արևմուտքի համար։

Բանակցությունների մասին այլևս չմտածելու և պատերազմի պատրաստվելու մասին խոսել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Սա, բնականաբար, հայկական կողմի միասնական տեսակետ չէ։ Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, իսկապե՞ս պետք է հրաժարվել բանակցություններից։

– Մենք ժամանակ շահեցինք, բայց նաև ժամանակ կորցրեցինք։ Երբ դիմացդ մի պետություն է՝ Ադրբեջանը, որն ուզում է միայն ջարդել հայերին, բանակցություններն անիմաստ են։ 30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները կարևորություն տվեցին բանակցություններին՝ գիտակցելով կամ չգիտակցելով, դա իրենց հարցն է, թե բանակցություններում Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ 30 տարի շարունակ ոչ մի բառ չի եղել այն ռասիզմի մասին, որ գոյություն ունի և տարածվում է Ադրբեջանում։ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան խոսքի արժեքը, նշանակությունը շատ ցածր էր․ հայտարարություններ էին անում՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», «Մադրիդյան սկզբունքները պետք է հարգել» և այլն։ Դատարկ, անպատասխանատու խոսքեր էին։ Հիմա տեսանք արդյունքը։ Երբ Սերժ Սարգսյանն առանց ամաչելու ասում է՝ այսօր վիճակը լարված է, պետք է սպասել նոր բախումների, բայց ի՞նչ շահեցինք իր ժամանակաշրջանում՝ քառօրյա պատերազմ, հարյուրից ավելի զոհ։ Ինքը պետք է պատասխան տա։ Այսօր, ճիշտ է, դժվար է բանակցել, երբ Ադրբեջանն ուզում է հարձակվել քեզ վրա կամ ջարդել, բայց այդ մասին պետք է ավելի կոշտ ձևով ասել Մինսկի խմբի համանախագահներին, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ԱԳ նախարարներին, ամբողջ աշխարհին, որ անհնար է խոսել, բանակցային սեղանի շուրջ նստել ռասիստ պետության հետ։

Պարո՛ն Մինասյան, հետևում եք հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը «թեժ աշուն» է խոստանում, ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն արդեն մարզերում հանդիպումներ է սկսել։ Այսպես ասած, փողոց դուրս գալու մասին խոսել է «Սասնա Ծռերը», Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ այդ տարբերակը նույնպես սեղանին կա։ Այս նախաձեռնությանը միացել են նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», ինչպես նաև ՀՅԴն։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Ընդդիմության կոնցեպտը Հայաստանում գոյություն չունի։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային որևէ երկրում։ Ընդդիմադիր ուժերը, վստահաբար, կհավաքվեն, բայց չեմ կարծում, որ ժողովրդի զորակցությունը պետք է ունենան, որովհետև այսօրվա ընդդիմադիրները դեռ պետք է հաշիվ տան հայ ժողովրդին՝ ինչո՞ւ թալանեցին Հայաստան պետությունը, ինչպե՞ս մարդիկ, որ աղքատ էին, միանգամից հարուստ դարձան և այլն։ Մինչև ընդդիմադիր ուժերը հաշիվ չտան և ներողություն չասեն ժողովրդին, չեն կարող վստահություն ստեղծել իրենց և ժողովրդի միջև։ Նախ պետք է ներողություն խնդրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան