«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ. ՀՔԱՎ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբի կողմից համատեղ մշակվել և 2020 թվականի մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել առաջարկություններ, որոնք չեն ընդունվել այն հիմնավորմամբ, որ Նախագծով նախատեսված կարգավորումները բխում են Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից։

ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորումը գնահատում ենք ոչ պատշաճ, քանի որ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բովանդակային եզրակացություն չի տրամադրվել։ Կարող ենք արձանագրել, որ նախարարությունը ցուցաբերել է անգործություն ներկայացված առաջարկությունները պատշաճ ջանասիրությամբ ուսումնասիրելու համար։

ՀՀ Կառավարության կողմից  ՀՀ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Նախագծի կարգավորումները շարունակում են մնալ խնդրահարույց և հակասող ՀՀ Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին։

Վերահաստատելով ներկայացված առաջարկությունները՝ հորդորում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ազգային ժողովի պատգամավորներին Նախագծում իրականացնել փոփոխություններ, որոնք  ուղղված կլինեն երեխայի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը։

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ