1 ամսվա արտակարգ դրության փոխարեն առաջարկում են մինչև 6 ամիս կարանտին հայտարարելու նախագիծ․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ ամսվա արտակարգ դրության փոխարեն մեզ առաջարկում են մինչև 6 ամիս կարանտին հայտարարելու վերաբերյալ նոր իրավակարգավորումներով նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։

«Մեր մտահոգությունն այն է, որ նախագիծն ունի հակասահմանադրական դրույթներ՝ մարդու իրավունքների հետ կապված: Բացի այդ՝ հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է, և ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ-ի համար սահմանները բացել սեպտեմբերի 12-ից հետո՝ արտակարգ դրության դադարի հիմքով, հնարավոր է՝ կարանտինի հիմքով շարունակեն սահմանափակումները մեր նկատմամբ պահպանել, որից տուժելու է մեր տնտեսությունը, ժողովուրդը, մենք բոլորս: Կարելի է էլի քննարկել, անվանումը փոխել անգամ՝ կարանտին հայտարարելու հետ կապված»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։