Մեր ազգային ավանդույթները հայրն ու մա՞յրն են, որոնք որոշում են՝ տղան ու հարսը շաբաթը քանի անգամ սեքսով զբաղվեն ու ինչ դիրքով. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Հիմա, եթե ժողովուրդ ջան ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, պետությունը, հանրությունը միջամտելու իրավունք ունի՞, թե՞ չունի: Բնականաբար ունի, այն ոչ մեկ չի վիճարկում: Եթե ընտանիքում սկսվել են պրոցեսներ, որոնք անխուսափելի են, կամ մեծ հավանականությամբ բերելու են սպանության, կամ բերելու են վերակենդանացման բաժանմունք, էս դեպքում մենք անելիք ունե՞նք, թե՞ չունենք: Առաջին դեպքում ասում ենք, հա բա սպանել է, էս դեպքում ասում են, բա մեր ազգային, ընտանեկան ավանդույթնե՞րը: Ժողովուրդ ջան, մեր ազգային, ընտանեկան ավանդույթները, որո՞նք են, եկեք մի հատ նայենք: Մեր ազգային ավանդույթները, հայրը և մա՞յրն են, ովքեր որոշում են, թե տղան ու հարսը շաբաթը քանի անգամ են սեքսով զբաղվելու և ինչ դիրքով, դա՞ է մեր ազգային ավանդույթը, դուք գիտեք, որ նման բաներ կան Հայաստանում»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը` հավելելով. ամեն հիմարություն չի կարելի անվանել ընտանեկան արժեք:

 

Մանրամասները՝ տեսանյութում: Շողիկ Գալստյան