Մոուրինյուն պատրաստ է Ժոաո Մարիուի տրանսֆերի մեջ ներառել Հենրիխ Մխիթարյանին. armsport.am

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Միլանի «Ինտերը» մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը. տեղեկացնում է armsport.am-ը:

Իտալական ակումբը առաջարկել է փոխանակել թիմի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերը իսապանացի ֆուտբոլիստի հետ: Այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը:

Մարիուն քիչ խաղաժամանակ է ստանում «Ինտերում»: ԱԱ-2018-ին մասնակցելու համար նա պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի, ինչը դժվար թե կարողանա անել իտալական ակումբում:  

«The Sun»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» չեն հրաժարվի Մատայի ծառայություններից՝ ցանկանալով երկարաձգել պայմանագրի ժամկետը խաղացողի հետ:

Անգլիական լրատվամիջոցը նաև հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, այնուամենայնիվ, կցանկանար իր թիմի կազմում տեսնել «ներաձուրիների» ֆուտբոլիստին: Պորտուգալացի մասնագետը մտադիր է գործարքի մեջ ներառել ոչ թե Մատային, այլ Հենրիխ Մխիթարյանին:

Հայ ֆուտբոլիստը կորցրել է տեղը թիմի կազմում և այլևս չի վայելում Մոուրինյուի վստահությունը: Սա Մխիթարյանի տեղափոխության գլխավոր պատճառը կարող է դառնալ: 

Նշվում է, որ դեռևս հստակ բանակցություններ չկան, սակայն կողմերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են քննարկել հնարավոր փոխանակումը: