Ինչպես պատերազմում․ լեռնային մարտիկների ճամբարը

Լուրեր

18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
Բոլորը

Ինչպես անդունդի եզրագծին՝ կյանքի ու մահվան մեջտեղով է անցնում ճանապարհը, որ տանում է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ճամբար։ Այն գտնվում է Բջնիի սարերում ծվարած «Սուրբ Մինաս» վանքի մոտակայքում: «Մինչև մեր ճամբար 2․7 կիլոմետր ա, որը մեքենա կա անցնում է 40 րոպեում, ես, որ իմ մեքենան չեմ խնայում, 20 րոպեում կանցնեմ»,- պատմում է Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը։

Այս տարվա ամռանը սելավը սրբել է ճամբար տանող առանց այդ էլ քարուքանդ ճանապարհը՝ այն դարձնելով դժվարհաղթահարելի։ Թերևս այդ է ստիպել զբոսաշրջիկներին այս տարի մոռանալ Բջնիի սարերում հանգիստը։ Երկու օր առաջ էլ այս ճամփին ճամբարականներից մեկի մեքենան է այրվել՝ ամբողջությամբ․ «Նագրուսկեքին երևի ավտոն էնքան էլ չդիմացավ։ Լավ ա մեքենայից ինքն ու երեխան դուրս են եկել»։

Ողջ մնալու արվեստը անձին մարտունակ և ուժեղ դարձնելու մասին է։ 10-օրյա հավաքներին մասնակցում է 4-ից 5 տասնյակ քաղաքացի։ Նրանք անցնում են ո՛չ միայն ֆիզիկական պատրաստություն, այլև կրակային։ Այս մարդիկ պատրաստ են հավանական պատերազմի դեպքում իբրև կամավոր առաջնագիծ մեկնել։

Տղամարդկանց մարզումն առաջնորդողը մասնագիտությամբ իրավաբան Աննա Հովհաննիսյանն է, որը նաև մարզուհի է՝ բռնցքամարտիկ։ 2013 թվականից է միացել ակումբին՝ Հայկական բանակում չի ծառայել, բայց որոշել է դառնալ մարտունակ ու դարձնել ուժեղ այստեղ եկողներին։ Հմուտ հրահանգիչ Աննան ասում է՝ ինքն անում է ամեն ինչ, որ հարաբերությունները հակառակ սեռի ճամբարականների  հետ տրավմատիկ չլինեն․ «Ճիշտ է՝ իրենց համար մի քիչ անսովոր է, երբ որ աղջիկն է իրենց հրամանատար, բայց դե հասկանում են, որ աղջիկը հանգամանքների բերումով ավելի փորձառու է և ենթարկվում են հրամաններին՝ հասկանալով, թե ինչի համար են եկել»։

Խմբի տղամարդիկ ու կանայք վարժությունները նախ հարթ տեղանքում են սովորում, ապա անցնում բլրի գրավմանը, անտառում բացազատմանը՝ սովորելով առաջադրանքը կատարել՝ առանց մարդկային կորուստների։ Չնայած  Հայաստանում կանայք ժամկետային զինծառայություն չեն անցնում, սակայն Աննան ընդգծում է, որ  կանայք, տղամարդկանցից ոչ պակաս, ունակ են պաշտպանվել, գոյատևել ցանկացած դժվար իրավիճակում․ «Աղջիկները մինչև վերջ գնում են, կապ չունի ֆիզիկական տվյալները՝ նախկինում մենակ դաշնամուր են նվագել, սպորտով զբաղվել են, թե՝ ոչ։ Եթե կամայինը կա, մինչև վերջ առաջ են գնում։ Մենք կարող ենք լավ թիկունք պահել մեր ուժերով, ու ինչպես հասկանում ենք՝ աղջիկներն էլ կարող են էս դժվարությունների միջով անցնել՝ տղամարդկանց հավասար»։

Հրահանգիչ Սամվել Գալստյանը հավաստիացնում է, որ հավաքները խթանում են առողջ ապրելակերպը, մասնակիցները ձեռք են բերում զինվորական պատրաստվածություն՝ տիրապետում են զենքին, կարողանում բարձրադիր գոտիներում հաղթահարել խոչընդոտները, վազքի, քայլարշավների միջոցով բարելավելում ֆիզիկական վիճակը: «Ավելի կոփվում ա ոչ միայն մարմինը, ուղեղն էլ հետը, մենք էստեղ գիշերային պարապմունքներ էլ ենք անում, մեկը մյուսին զգում ա, իրար ավելի լավ են ճանաչում, ոնց որ ընկերական շրջապատում, բայց ավելի դաշտային պայմաններում, ոչ՝ կաֆե-ռեստորանային»,- ասում է Սամվել Գալստյանը։

Ճամբարականներից է 30-ամյա Նաղաշը, որ իսպանական Մադրիդի ժամանակավոր բնակիչ է, եկել է Բջնիի սարեր՝ լրացնելու զինվորական ծառայության բացթողումը, ձեռք բերելու ռազմական արվեստի գիտելիքներ ու զարգացնելու ֆիզիկական կարողությունը։ Ծրագրավորող Նաղաշը համարում է, որ ամբողջ օրը գրասենյակում՝ համակարգչի առաջ աշխատանքից կտրվելու, վախերը հաղթահարելու լավագույն ձևը վայրի բնության պայմաններում պարապմունքներն են։ Ինքն արդեն մտադրվել է շատ շուտով մշտական բնակության վերադառնալ Հայաստան:

«Իմ տունը Հայաստանն է, Իսպանիան հրաշալի երկիր է, շատ լավ հնարավորություններ ունի, որից օգտվում եմ, բայց չեմ գտնում իմ մնացած կյանքը այնտեղ պիտի ապրեմ։ Չեմ կարծում՝ Հայաստան գալը հերոսություն ա ու պետք ա գալ Հայաստան հրաշքներ գործել ու ոչ էլ մտածում եմ՝ պետք ա միլիոնատեր դառնալ ու միլիոններ ուղարկել Հայաստան։ Հայաստանին մարդիկ են պետք, ոչ թե փողը»,- նկատեց Նաղաշը։

Տավուշյան մարտերը հաղթական էին՝ բանակը հզոր կերպով դրսևորվեց, սակայն, ըստ նրա, հասարակությունն է փոքր-ինչ կտրված իրականությունից։ Նաղաշն ասում է՝ քաղաքացին պետությանը տեր զգում է իրավունքներ պահանջելիս, բայց ոչ՝ երբ ունի պարտականություններ, մինչդեռ անվտանգային սպառնալիքները մեզ պարտադրում են այլ կանոններ ու մտածողություն։

«Օր է գալու, որ մենք մեր կռիվը տալու ենք և ցանկալի է, որ մեր հասարակությունը պատրաստ լինի այդ կռվին։ Ադրբեջանն ու աշխարհաքաղաքական պայմանների դեպքում՝ Թուրքիան, հարձակվելու են ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի ճանաչած սահմանների վրա ու մարսելու են դա։ Մենք պիտի օդից իջնենք, որ այդ ռումբերն ընկնում են Հյուսիսային պողոտայի վրա՝ կաֆե-ռեստորանային մտածելակերպից դուրս գանք ու պատասխանատու լինենք պետության համար»,- ասաց Նաղաշը։

Ճամբարի պայմանները մաքսիմալ մոտ են մարտական իրավիճակներին՝ քնում են վրաններում, հերթապահում գիշերը՝ ինչպես դիրքերում։ Ինտերնետ կապն այստեղ գրեթե անհասանելի է, տուն կարելի է զանգահարել միայն մեկ անգամ՝ երեկոյան, կարճ ասած՝ տան հարմարավետությունն այստեղ իր տեղը զիջում է վայրի պայմաններին։ Հենց դրա ձգտումն էլ սփյուռքահայ Արա Կետիկյանին բերել է այստեղ․ «Լրիվ մենք ենք կառուցել զրոյից։ Էս վրանները չկային։ Դրսում հիմնականում հերթապահներն են քնում՝ ամեն օր հինգից վեց հոգի, բայց միմյանց փոխարինում են իրար երկու-երկու ժամով։ Ցուրտ ա, անձրև ա, մութ ա, վտանգավոր ա, դու պիտի հելնես քայլես, որ ընկերներիդ ապահովությունը պահպանես»։

Թեև վրանը գիշերը բազմամարդ է, անկողին կոչվածներն էլ՝ չոր ու անհարմար են, դա քնին չի խանգարում։

«Սա վեցերորդ օրն է, ինձ մոտ տենց էքսպերիմենտ չէր եղել, որ ծիծաղից մեռնելով քնեմ։ Անեկդոտ ու հումոր են անում՝ ամեն մեկը հիշում ա, թե օրվա մեջ իր հետ ինչ կատարվեց, մեկը ասում է՝ ոտքս սղղաց ընկա, էսօրվա ճաշը սենց էր, տենց քնում ենք»,- ասում է Արա Կետիկյանը։

Ի դեպ, ճաշի մասին՝ պատրաստվում է ինքնաշեն խոհանոցում։ Այստեղ ճաշում են, իսկ օգտագործած սպասքը լվանում են հենց ճամբարականները։ Արա Կետիկյանը, որ 34 տարեկան է, պատմում է, որ այս վեց օրվա ընթացքում պատրաստված կերակուրները առաջին անգամ է համտեսել․ «Հետաքրքիրը էն ա, որ ջրերը մեր զինվորներն են լցնում՝ մի կիլոմետր հեռավորության վրա աղբյուրն ա, գնում բերում ենք, դու սկսում ես ամեն ինչը հարգել, անգամ՝ ջուր օգտագործելու նկատմամբ հարգանքով ես մոտենում»։

2014 թվականին հիմնադրված ՈՄԱ ՀԿ-ի վերջնանպատակը լեռնահրաձգային գումարտակի ստեղծումն է, որը առաջադրված մարտական խնդիրները կլուծի՝ օգտագործելով հայկական ռելիեֆի հնարավորությունները։ Այս ընթացքում հավաքներին մասնակցածների թիվն անցնում է 500-ը։ Դժվարություններն ու փորձությունները մոտեցնում են նրանց, և ինչպես փորձն է ցույց տալիս՝ մասնակիցները շարունակում են շփումը անգամ հավաքներից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան