Մենք չենք բերում, իրենք են գալիս, եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ. Սինանյանը լիբանանահայերի մասին

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

«Փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, համենայնդեպս կացարանների կարիքը, մինչև այդ հարցով կազմված փաթեթն ուժի մեջ մտնի, և ունենանք այլ լուծումներ, սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում ոչ միայն պայթյունից, այլև տնտեսական ճգնաժամից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Մարդիկ կան, իրենց հանգստյան տներն են առաջարկում»,-ասաց Սինանյանը:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե սփյուռքի հայ համայնքների պահպանումը շատ կարևոր է, Սինանյանն ասաց, թե իրենք չեն բերում մարդկանց, իրենք են գալիս:

«Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ ու բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-նշեց նա: