Նավթի գները նվազել են
Տնտեսություն
28.08.2020 | 10:43Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 43.01 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 45.11 դոլար: