Գրադարանային գործընթացների ավտոմատացումը, թվայնացումը և մարքետինգը՝ նորարարական թեմաներ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից տեղեկացնում են, որ համավարակի օրերին գրադարանը տարաբնույթ առցանց միջոցառումներին զուգահեռ անմասն չի մնացել նաև գրադարանավարների վերապատրաստման գործընթացից։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 15-ը գրադարանը ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար իրականացրել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը, որին մասնակցել է Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերի գրադարանների թվով 70 աշխատակից:

«Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված ծրագիրն իրականացվել է հեռավար ձևաչափով, որը ներառում էր գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ ընդգրկող 12 թեմա։

Ծրագիրը նպատակ ուներ մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ փոխանցել գրադարանավարներին, նպաստել մարզերում գրադարանային գործի բարելավմանն ու զարգացմանը: Դասախոսների գիտելիքները և աշխատանքային փորձը հնարավորություն տվեցին մասնակիցներին հաղորդելու տեսագործնական իմացություններ:

Դասերի ավարտին մասնակիցներն ընդգծեցին այն ավելի հաճախ կազմակերպելու, իսկ հեռանկարում հատկապես` դրա առերես, ոչ հեռավար անցկացման անհրաժեշտության մասին: Գրադարանավարները ամփոփման ժամանակ հայտնեցին, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում և կփոխանցեն գործընկերներին:

Նրանց կարծիքով դասընթացը հետաքրքիր, ուսանելի, բովանդակալից, օգտակար, անհրաժեշտ, նպատակային, մասնագիտական գիտելիքներ փոխանցող, լավ կազմակերպված, դրական և արդյունավետ համատեղ, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում իրականացվող աշխատանք էր: Որպես նորարարական թեմաներ առանձնացվեցին գրադարանային գործընթացների ավտոմատացումը, թվայնացումը և մարքետինգը:

Բոլոր մասնակիցներն առաջարկեցին ավելի հաճախ և շարունակաբար իրականացնել դասընթացներ մասնակիցների ներգրավվածությունն ապահովելու համար, նույնիսկ առաջարկվեց առանձին, արդեն կենդանի շփման ձևաչափով դասընթաց կազմակերպել Վանաձորի ԳԿՀ-ի աշխատողների համար:

Ծրագրի արդյունքում վեր հանվեցին նաև մարզային ու համայնքային մի շարք գրադարաններում առկա տարաբնույթ հիմնախնդիրներ. դիտարկվեցին համայնքային գրադարանների մեծ մասի շենքային անհարմար պայմանները, հավաքածուի ընթացիկ համալրման խնդիրները, գրադարանային տեխնիկայի բացակայությունը: Այս առումով վիճակը բարվոք էր Շիրակի մարզի համայնքային գրադարաններում:

Հարկ է նշել, որ նախատեսվում է դասընթացները դարձնել շարունակական՝ ներգրավելով ՀՀ բոլոր մարզերի և համայնքների գրադարանավարներին»,- ասված է հաղորդագրությունում: