Ադրբեջանում շարունակում են հերոսացել Ռամիլ Սաֆարովին․ նա հանդիպումներ է ունեցել Մեջլիսում

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանում շարունակվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման գործընթացը։ Սաֆարովն այսօր եղել է Ադրբեջանի Միլի Մեջլիսում՝ խորհրդարանում, ու հանդիպել Մեջլիսի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գանիրա Փաշաևային։ Այս մասին հաղորդում են  ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։

Փաշաևան շնորհավորել է Սաֆարովին ծննդյան օրվա կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով անձնական ու գործնական կյանքում ու հույս հայտնել, որ հաջորդ տարի Սաֆարովն իր ծնունդը կնշի հարազատ Ջաբրաիլում։  Փաշաևան նաև նշել է, որ «գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ի ու Սաֆարովի նման հայրենասեր սպաների հետ միասին «կազատագրեն» Լեռնային Ղարաբաղը»։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացներին մասնակցող Սաֆարովը գիշերը մուտք էր գործել նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով սպանել նրան։ Հունգարիայի դատարանը 2006 թվականին Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն Սաֆարովը բանտում անցկացրեց ընդամենը 6 տարի: Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին։ Ադրբեջան ոտք դնելուց հետո Սաֆարովն ընդունվեց  հերոսի պես, նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, մայորի զինվորական կոչման արժանացրեց ու աշխատավարձ վճարեց։ Արդեն ութ տարի է՝ Սաֆարովն ազատության մեջ է, Ադրբեջանում էլ մինչև օրս շարունակում են նրան հերոսացնել։

Նշենք նաև, որ մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի՝ «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը։ Նշվում է նաև, որ Սաֆարովն Ադրբեջանում մեծարվել է կատարած դաժան սպանության համար։

 

Էմմա Չոբանյան