Գյումրի քաղաքի երկու բնակչուհիներին մեղադրանք է առաջադրվել՝ նույն քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կազմակերպելու և կատարելու համար

Լուրեր

27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:27
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս 23-ամյա  ընկերոջը: 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը  20:00-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու համար, հեռախոսազանգի միջոցով քաղաքի կենտրոնական զբոսայգում աղջիկները հանդիպել են 23-ամյա երիտասարդին, որի ընթացքում 19-ամյա աղջիկը թիկունքից մոտեցել է վերջինիս և նախապես իր հետ վերցրած ածելիով կտրել-վնասել է նրա պարանոցը, որից հետո ընկերուհիներով հեռացել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. մարտի 27-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհու կամքին հակառակ  փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս սկսել է դիմադրել և երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել։

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ից մինչև ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի  քաղաքի Մինաս  Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում, վորոնշյալ երիտասարդը 19-ամյա աղջկա ընկերուհու կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

2020թ. օգոստոսի 22-ին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս 23-ամյա ընկերուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: