Նոր բացահայտում Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
Բոլորը

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738,7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինությունը, իսկ 2006-ի հունվարին «Տաթևիկ» ընկերությունը գրավոր համաձայնություն է տվել նույն ԲԲ ընկերության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող, կոմբինատի սպասարկման 45601 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուն՝ հետագայում սերվիտուտի` համատեղ օգտագործման, պայմանագիր կնքելու պայմանով:

«Այնուհետև, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրինության իրավասու անձինք իրենց կարգադրիչ լիազորություններն իրենց օգտին օգտագործելով, առանց սեփականատիրոջ իմացության ու պատկան մարմինների կողմից տրվող համապատասխան թույլտվությունների և կապալի պայմանագրերի կնքման, իր միջոցներով 2004 թվականից կազմակերպել են «Տաթևիկ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում ընդհանուր 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին:
Միաժամանակ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, վերը նշված գործառույթների ընթացքում կատարված փաստացի չափագրումների շրջանակներում չեն արձանագրել «Տաթևիկ» ընկերությանը պատկանող անշարժ գույքերի առկայությունը, դրանց տվյալները չեն ներառել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի անշարժ գույքի սեփականանության իրավունքի գրանցման վկայականում, իսկ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին, նույն դրդապատճառներով, չեն արձանագրել արտադրական նշանակության մասնաշենք-աշտարակի ինքնակամ կառուցապատման փաստը, չեն ձեռնարկել օրենքով իրենց վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունը ժամանակին դադարեցնելու, այն քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու կամ դրանք Կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու ուղղությամբ։

Փոխարենը՝ արդեն իսկ կառուցված շինության պայմաններում, Երևանի քաղաքապետի կողմից 2011թվականի օգոստոսին 20 ամիս ժամկետով տրվել է մասնաշենք-աշտարակի շինարարության թույլտվություն, իսկ դրանից ընդամենը 2 ամիս անց կազմվել է մասնաշենք-աշտարակի շինարարության շահագործման փաստագրման բովանդակությամբ կեղծ ակտ, որտեղ որպես կառուցապատող ձևական նշվել է մի ընկերության անվանում։

Շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացվել է համապատասխան մարմիններին՝ ստորագրման և հաստատման, որի հիման վրա էլ կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից նորակառույց մասնաշենք-աշտարակը 2011թվականին գրանցվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականություն:

Հիշյալ ապօրինությունների հետևանքով «Տաթևիկ» ընկերությանը պատճառվել է ոչնչացված արհեստանոցի շինության արժեքի, իսկ պետությանը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված 54 միլիոն 550 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերով գույքային վնասներ:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն նկուղը վաճառել է, ապա առանց սեփականատիրոջ իմացության քանդել ու տեղում աշտարակ է կառուցել