«Մենք չենք հասկանում ինչի հիման վրա են գերմանացի բժիշկները շտապում՝ օգտագործելով թունավորում բառը»․Պեսկովը Նավալնու թունավորման մասին

Լուրեր

19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ դեռ հիմքեր չկան հետաքննելու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կատարվածը, քանի որ հստակ չէ, թե ինչ նյութով է նա թունավորվել։ Ռուսաստանի իշխանություններին մեղադրել ընդդիմադիր գործչին թունավորելու համար Պեսկովը համարել է «դատարկ աղմուկ»։ Հաղորդում  է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք չենք հասկանում ինչի հիման վրա են գերմանացի բժիշկներն այդպես շտապում՝ օգտագործելով թունավորում բառը։ Այդ վարկածը մեր բժիշկներն առաջինն են դիտարկել, բայց դեռ հաստատված չէ, թե դա ինչ նյութ է», – ըստ աղբյուրի՝ ասել է Պեսկովը և հավելել, որ բժշկական հետաքննության արդյունքները Ռուսաստանում և Գերմանիայում համընկնում են, բայց եզրակացությունները տարբեր են։

«Հնարավոր է գերմանացիներն ինչ-որ տվյալներ ունեն։ Մեր բժիշկները պատրաստ են առաջին հետազոտության տվյալները տրամադրել»,- ասել է Պեսկովը:։

Ավելի վաղ Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցից հայտնել էին, որ Նավալնին թունավորված է։ Կանցլեր Անգելա Մերկելն էլ Ռուսաստանի իշխանություններին կոչ էչ արել անհապաղ հետաքննություն սկսել։