Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ամառային պահպանման աշխատանքներ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում է ամառային և ձմեռային պահպանում։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակատահվածում 34 կապալառու կազմակերպությունների կողմից։

«Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացում‚ ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և շահագործման մանիթորինգի առաջատար մասնագետ Գագիկ Շահազիզյանը‚ թվարկելով կատարվող աշխատանքները‚ նշում է‚ որ ուշադրություն են դարձնում‚ որպեսզի մետաղական արգելափակոցները ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրում են‚ թփերը՝ էտում‚ կատարվում է փոսային նորոգում։ Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն սպասարկում է շուրջ 160 կմ ճանապարհ։ Սպասարկման աշխատանքներ այդ տարածքի վրա կատարում են 2016 թվականից։

Համեմատելով նախկին տարիների աշխատանքը՝ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը նկատում է‚ որ տարեցտարի մեծանում է մեքենաների երթևեկության ինտենսիվությունը‚ ճանապարհների ծանրաբեռնվածությունը‚ մեքենաների արագընթացությունը‚ ինչն ավելի դժվարացնում է իրենց աշխատանքը։ Հաճախ են կոտրվում ճանապարհային նշանները կամ ազդանշանային հենասյուները։

Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն մեկ ժամ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Նրանք նաև նկատում են‚ որ քաղաքացիները երբեմն ինքնակամ քանդում են ճանապարհը‚ արհեստական խոչընդոտներ տեղադրում՝ որտեղ ցանկանան‚ ինչն անընդունելի է»,- ասված է հաղորդագրությունում: