ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:

«Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Զրուցակիցները քննարկեցին կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվեցին երեխաների խնամքի, կրթության շարունակականության ապահովման հարցերը՝ որպես զարգացման առանցքային նախապայմաններ: Անդրադարձ կատարվեց նաև առավել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների՝ ներառյալ սահմանամերձ բնակավայրերի երեխաների պաշտպանության խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում: