Արդյոք Սերգեյ Լավրո՞վն է ՀՀ արտգործնախարարը․ Մադրիդյան սկզբունքները կամ որևէ փաստաթուղթ չի բանակցվում․ Անուշ Բեղլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ

 

-Տավուշյան մարտերից հետո անորոշ է արցախյան կարգավորման գործընթացի ճակատագիրը։ ՌԴ արտգործնախարարն օրերս հայտարարել է՝ ակնկալում են բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում։ Նա նաև հուլիսյան մարտերի պատճառ բերում է այն, որ «հայկական կողմը որոշել է վերականգնել հին սահմանային կետը, որը գտնվում է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, դա հարուցել է մի կողմի չափազանց մտահոգությունը, մյուսների՝ չարդարացված պատասխան ռեակցիան, և արդյունքում գործի է դրվել դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Տավուշյան մարտերի այսպիսի բացատրությունը։

-Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի սահմանների վրա հարձակում, ինչն անընդունելի է և ագրեսիա է սուվերեն պետության դեմ։ Այդ ագրեսիան ստացել է պատշաճ պատասխան՝ հայկական կողմը գրավել է դիրքերը, և դա եղել է մեր պաշտպանության նախարարի այն հայտարարությունների մարմնավորումը, որ եղել է ոչ վաղուց՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Հայաստանը չի կարող թույլ տալ, որ իր դեմ ագրեսիա տեղի ունենա, որպեսզի հնչեն այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին հնչեցրեց Արդբեջանի ՊՆ-ի մամուլի խոսնակը, ինչը մենք դիտարկում ենք միջազգային ահաբեկչության սպառնալիք։ Եվ Հայաստանը հետևողական, շարունակաբար պաշտպանելու է և՛ իր տարածքն ու բնակչությանը, և՛ իր շահերը՝ ինչպես մարտական դաշտում, այնպես էլ միջազգային հարթակներում։

-Տավուշյան մարտերից հետո վաչապետ Փաշինյանը 7 հետևություն է հրապարակել, որոնցից է՝ Արցախը պիտի վերադառնա բանակցությունների սեղան, Ադրբեջանը պիտի հրաժարվի ուժի սպառնալիքից և մաքսիմալիստական մոտեցումներից, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ։ Ենթադրենք Ադրբեջանն ընդունում է այս կետերը և պատրաստ է սկսել բովանդակային բանակցությունները, արդյոք խոսք է գնալու Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունների՞ մասին, որը ենթադրում է ԼՂՀ-ին հարակից տարածքների հանձնում Ադրբեջանին, թե՞ նոր փաստաթուղթ պետք է բանակցվի։

-Բանակցային գործընթացն արդեն երկար տարիներ է տեղի ունենում՝ տասնամյակներ և եղել են տարբեր փաստաթղթեր, որոնք արդեն մոռացվել են, և այս փաստաթղթերը կորցրել են իրենց ակտուալությունը, որովհետև համաձայնեցված են եղել կամ բանակցվել են այդ աշխարհաքաղաքական և ժամանակային պայմաններում, որոնք համապատասխանել են տվյալ տարվան։ Այս անգամ քանի որ նույնիսկ տավուշյան հակամարտությունից ու վերջին տարածաշրջանային զարգացումներից հետո իրավիճակը բավականաչափ փոխվել է, քան այն ժամանակը, որի մասին Դուք խոսում եք, ես համոզված եմ, որ տեսականորեն, երբ որ Արցախը կվերադառնա բանակցային սեղան, մենք և համանախագահողները շատ լուրջ վերլուծություն կանենք այն իրավիճակի և սկզբունքների շուրջ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի տեսակետը։

-Մադրիդյան սկզբունքները ընդունելի՞ է այս իշխանությունների համար։ Հիշեցնեմ, այնտեղ խոսք է գնում նաև Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին։

-Նման փաստաթուղթ, ըստ իմ իմացության, չկա և որևէ փաստաթուղթ այս պահին բանակցային սեղանին չկա։

-Դուք ասում եք, որևէ փաստաթուղթ չկա սեղանին։ Բայց օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը դեռ ապրիլին հայտարարել էր, թե բանակցությունների սեղանին է հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ։

-Արդյոք պարոն Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար է հանդիսանում։ Պարոն Լավրովը տալիս է հարցազրույցներ՝ տարբեր կարգավիճակով։ Երբ նա տալիս է հարցազրույց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դա տեղի է ունենում Մինսկի համանախագահողների հայտարարություններից բխող։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան