Ժիրայր Սեֆիլյանը Ազգային ժողովրդավարական բևեռի մասնակիցներին կոչ է անում պատրաստվել նաև փողոցային պայքարի

Լուրեր

01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
01.04.2026 | 16:43
Ատոմակայանի աշխատողը վախվորած հրաժարվեց մեզ տրամադրել իր վարձով տարածքը. «Միասնության թևեր»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 16:32
Չինաստանն ու Պակիստանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու իրենց ծրագիրն են առաջարկել
01.04.2026 | 16:24
Աջափնյակի կրակոցների դեպքով 20 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ 3-ը հետախուզման մեջ է
01.04.2026 | 16:15
Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցի բացման հետ կապված հանդիպում կհյուրընկալի
Բոլորը

Հեղափոխությունից հետո ամեն օր պետական կառավարման հետնահանջ է անձանագրվում, որը դրսևորվում է առողջապահության, մշակույթի, կրթության, միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Այս մասին այսօր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդաժողովի ընթացքում ասաց մշակութային գործիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, Ազգային ժողովրդավարական բևեռի մասնակից Վահան Արծրունին։

«Հասարակությունը գնում է դեպի բևեռացում, անբովանդակ երևույթները բևեռանում են այս հատվածում, իսկ բովանդակայինը պետք է ուղղորդել գիտակցաբար։ Այն բոլոր սպասումները, որ մենք բոլորս ունեինք և կապում էինք հեղափոխության հետ այս երկու տարում տնտեսագիտական ոլորտից սկսած մինչև իրավագիտություն տոտալ ֆիասկոյի առաջ են կանգնած։ Մենք այս ամենը պետք է արձանագրենք և հասկանանք, որ այլևս մեզնից է կախված՝ լցնել այս բևեռը բովանդակությամբ, լցնել ռեսուրսով՝ մտավոր, ուժային, տնտեսական, և իրապես վերափոխել մեր կյանքը», -նշեց Վահան Արծրունին։

Քաղավիացիայի ոլորտի մասնագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաաղարյանը խորհրդաժողովում ունեցած իր ելույթում անդրադարձավ վերջին 30 տարիներին քաղավիացիայի ոլորտի խնդիրներին և անհրաժեշտ քայլերին․ «Քաղաքացիական ավիացիայի այսօրվա վիճակը շատ տխուր է։ Ես չէի ցանկանա այս իրավիճակում գտնվելու պատճառները որոնել միայն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության մեջ։ Քաղաքացիական ավիացիան պարունակում է 3 բաղկացուցիչ։ Քաղավիացիայի քաղաքական մասը զրոյացվել է դեռևս նախորդ կառավարության կառավարման ընթացքում, տեխնիկական մասը՝ այս կառավարության օրոք, իսկ տնտեսական մասը՝ ինչպես չի եղել  նախկինում, այնպես էլ չկա այժմ։ Ոլորտի զարգացման համար ընդամենը պետք է ունենալ հայեցակարգ, որը կպարունակի ոլորտին քաղաքական մոտեցում, հաջորդ քայլը՝ օրենսդիր դաշտի համակարգումն է։ Երրորդ քայլը՝ սահմանել դրանից հետո ինչ իրավասու մարմիններ պետք է կատարեն այդ գործառույթները։ Ես կառավարությունից հեռացել եմ այն պատճառով, որ իմ ներկայացրած հայեցակարգը, որն ընդգրկում էր այս ամենը, ցույց էր տալիս ճանապարհները, չի ընդունվել»,- նշեց ճաղարյանը։

Բնապահպանական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն անդրադարձավ վերջին 30 տարիներին երկրի բնապահպանական քաղաքականությանը կամ, իր խոսքով, քաղաքականության բացակայությանը․ «Մենք, ինչպես տեսնում ենք, ներկայիս իշխանությունները ամեն գնով, նաև ամենաստոր սադրանքների դիմելով, փորձում են Ամուլսարի հանքը շահագործել՝ դրանով վտանգելով առհասարակ այս տարածաշրջանում հայ ժողովրդի գոյությունը։ Պետք է հասկանալ, որ որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի համար բնապահպանությունը ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է, քանի որ մենք բոլորս ապրում ենք բնության մեջ, շնչում ենք բնության օդը, խմում ենք ջուրը։ Եթե աղտոտենք այս ամենը, ապա այս տարածաշրջանում չի լինի բնակչություն, չի լինի պետություն։ Այսինքն՝ բնապահպանությունը լուծում է գոյութենական խնդիրը։ Այս 30 տարվա ընթացքում մենք, ցավոք սրտի, անընդհատ խորացրել ենք բնապահպանական խնդիրները։ Հետագայում պետք է մշակվի բնապահպանական ռազմավարություն պետության համար, որի առանցքային կետերից մեկը պետք է լինի այն, որ բնապահպանությունը գերակա պետք է լինի տնտեսական շահից։ Հնարավոր չէ համեմատել անգամ այն կորուստները, որ տալիս է պետությանը հանքարդյունաբերությունը այն տնտեսական շահի հետ, որը մենք ունենում ենք ինչ-որ կարճ ժամկետում»,- նշեց Սաֆարյանը։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց Ազգային համախմբման բևեռի առաջիկա անելիքները․ «Առաջիկա անելիքները բխում են հակաճգնաժամային անցումային կառավարության տրամաբանությունից, առողջ ուժերի համախմբման, ըստ այդմ, հակաճգնաժամային անցումային կառավարության կազմավորման, ծրագրի մշակման և քաղաքական դիրքավորման նպատակներից։ Ըստ այդմ,  շարունակելով առողջ ուժերի և գործիչների լայն համախմբումը՝ անհրաժեշտ է սկսել հակաճգնաժամային անցումային կառավարության ստեղծման գործընթաց՝ բացառելով նախկին ռեժիմներին, պետության զավթման և ոճրագործությունների կազմակերպիչներին, ինչպես նաև նրանց, որ այսօր այս կամ այն ձևով միացել են այդ անձանց։ Շարունակել ռազմավարական ոլորտային խմբերի ձևավորումն ու գործունեությունը՝ նպատակ ունենալով նրանց կատարած մշակումներն օգտագործել հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը կատարելու համար։ Ծավալել ժողովրդի համախմբման գործընթաց, այդ թվում կազմակերպել շրջայցեր, հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև տեղերում ձևավորել կառուցներ։ ժամանակն է ակտիվացնելու բևեռի մասնակիցների գործունեությունը։ Այդ նպատակով՝ բևեռի հայաստանաբնակ մասնակիցներին կոչ ենք անում համախմբման և պայքարի՝ այդ թվում՝ փողոցային պայքարի, իսկ արտերկրում բնակվող մասնակիցներին իրենց երկրներում հայությանը համախմբելու և պայքարին աջակցելու, ինչպես նաև տեղերում ակցիաներ կազմակերպելու։ Շուտով կներկայացնենք ձեզնից ակնկալվող աջակցության կոնկրետ ձևերի և եղանակների վերաբերյալ փաթեթ»,- նշեց Սեֆիլյանը։