Charite կլինիկայի բժիշկները սկսել են Նավալնու համակողմանի հետազոտությունը

Լուրեր

03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բեռլինի «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Հայտնում է  «Deutsche Welle»-ն՝ հղում անելով կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլին, որն էլ ղեկավարում է Նավալնու համակողմանի ախտորոշումը։

«Հետազոտության ավարտից և ընտանիքի համաձայնությունը ստանալուց հետո՝ նրա բուժող բժիշկները հայտարարություն կանեն հիվանդության և բուժման մեթոդների մասին»,- հավելել է Ցինգլը։

Հիշեցնենք, որ առավոտյան կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։

Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի խոսքով՝ օգոստոսի 20-ին Նավալնին՝ Տոմսկից Մոսկվա վերադառնալիս օդանավում վատացել էր, որից հետո օդանավը վայրէջք է կատարել Օմսկում։ Նավալնին  հոսպիտացվել է անգիտակից վիճակում և միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Յարմիշը ենթադրում է, որ Նավալնուն հնարավոր է փորձել են թունավորել թեյի միջոցով։ «Դա միակ բան է, որը նա խմել է առավոտյան։ Բժիշկներն ասում են, որ թույնը արագ ներծծվել է տաք հեղուկի մեջ»։

Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, ներառյալ բուժումը գերմանական հիվանդանոցներում։

Ի սկբանե Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկի հիվանդանոցում, որտեղի գլխավոր բժիշկը հայտարարել էր, որ գերմանացի բժիշկների հետ որոշել են՝ մինչև Նավալնին գիակցության չգա, չուղարկեն Բեռլին։ Գերմանական «Cinema for Peace» հիմնադրամը բժիշկներով օդանավ էր ուղարկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի հետևից, ապա հայտարարել էր, որ հնարավոր է կազմակերպել Նավալնու տեղափոխումը։