Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ՃՏՊ-ի պատճառով

Լուրեր

29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
Բոլորը

Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ից տեղեկացնու են, որ չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող ​​միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

«Անպատասխանատու պահվածքի հերթական օրինակ է հանդիսանում օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցում տեղի ունեցած ՃՏՊ-ն: Մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է <Հարավկովկասյան երկաթուղի> ընկերւթյանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:

Հարավկովկասյան երկաթուղին բազմիցս դիմել է ավազահանքի սեփականատերերին՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները գծանցում՝ հաշվի առնելով, որ այն հատում են միայն այս ձեռնարկության մեքենաները:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել»: