Երբ գալիս է սեպտեմբերը՝ դիմակով և ալկոգելով. նոր կանոնները տարակարծությունների տեղիք են տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշակերտների, ուսանողների, ծնողների և ուսուցիչների համար գալիք ուսումնական տարին ամենևին էլ հերթականներից չէ:  ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց։

Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Դպրոցներն են ապահովելու դիմակներ, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներ, ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստով։ Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Բացի այդ՝ դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակազմի անդամները պարտադիր դիմակ են կրում։ Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով՝ 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի: Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Սովորողները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները: Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով: Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ արժեր դպրոցները բացել հենց սեպտեմբերի 1-ից,  բայց նախ՝ կրտսեր դպրոցը:

Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչպես են աշակերտները դասերին նստելու դիմակներով:

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ դիմակի երկարատև կրումը հանգեցնում է թթվածնային քաղցի, որն էլ իր հերթին առաջ է բերում ուշադրության կենտրոնացման թուլացում և հոգնածություն:  Նա նաև նշում է՝ դիմակ դնելու պարտադրանքը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Նախ՝ արդյոք որևէ փորձ կատարվել է՝ պարզելու համար, թե որքան ժամանակ են երեխաները դիմանում դիմակով դասապրոցեսի անցկացմանը: Երկրորդ՝ չէ՞ որ դրական արդյունք տալիս է ոչ թե  պարզապես դիմակի կրումը, այլ դրա արդյունավետ կիրառումը: Բժիշկը նկատում է՝ Հայաստանում մանկական դիմակների հսկայական պաշար պետք է ստեղծված լիներ, դա, սակայն, չի արվել:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ։ Նա անդրադարձավ դասի ընթացքում դիմակի կրման անհրաժեշտությանը։

Բուռն քննարկումների առիթ տվեց նաև հնգօրյա ռեժիմից վեցօրյայի անցնելու  հարցը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դա արդյունավետ միջոց չի համարում: Նա հիշեցնում է՝ Գերմանիան անցել է աշխատանքային քառօրյա ռեժիմի, որպեսզի  մարդիկ մեկ օրով շատ մնան տանը, մեկ օրով  քիչ օգտվեն հանրային տրանսպորտից և նվազեցնեն վարակի ռիսկը:

Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ՝ հնգօրյա ռեժիմից վեցօրյայի անցումը ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու՝ մեծանալու է վարակվելու ռիսկը:

Ինչ վերաբերում է հերթափոխերին, դրանց պարագայում, բժշկի կարծիքով, ուսուցիչը կրկնակի է աշխատելու, գերհոգնածության հետևանքով թուլանալու է նրա իմունային համակարգը և  մեծանալու է վարակվելու ռիսկը:  Ի դեպ, կրթության փորձագետը հիշեցնում է՝ մեր ուսուցիչների 10 տոկոսը 65 տարեկանից բարձր է, ուստի հարկավոր է նվազագույնի հասցնել շփումը ուսուցիչների միջև: Այս մասով նախարարությունից պարզաբանում են՝ Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի՝ ներառյալ 65 և բարձր տարիքի ուսուցիչներին՝ անկախ առողջական վիճակից, կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ԿԳՄՍՆ-ի կողմից, կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրամ համար անհրաժեշտ պայմանները, կամ չներկայանալ աշխատանքի։

Համաճարակաբանը ևս  պնդում է՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ուսուցիչների առողջությանը: Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով հերթափոխերի անցկացմանը՝ ընդգծեց՝ շուրջ 75 դպրոց ունենք, որոնք մինչ օրս աշխատել են երկու հերթով: Այս նոր նորմերի սահմանումից հետո դրանք ի՞նչ ռեժիմով են աշխատելու, արդյոք հնարավո՞ր է անցնել քառահերթ կամ հնգահերթ ռեժիմի:

Նախարարության  ներկայացուցիչ Արտաշես Թորոսյանը նշում է՝ իրենք այդ հնարավորությունը տվել են հիմնականում մասնավոր դպրոցներին, որոնք ունեն համապատասխան միջոցներ և կարող են կազմակերպել ուսումը երկու հերթով։

Սերոբ Խաչատրյանն  առաջ է քաշում նաև մարզային դպրոցների՝ անմխիթար վիճակում գտնվելու հարցը: Ինչպե՞ս են այս հաստատություններում հետևելու հակահամաճարակային կանոններին:

Արտաշես Թորոսյանը  համաձայնում է՝ մարզային դպրոցների խնդիրը լուրջ է։ Նրա խոսքով՝ եթե դպրոցում, օրինակ, հոսող ջուր չլինի, դպրոցը կապահովվի համապատասխան տարաներով, որպեսզի հնարավոր լինի պահպանել կանոնները։

Նախարարությունից հավելեցին՝ ուղեցույցում նշված կանոնները, ելնելով համավարակի տարածման ծավալներից և տեմպերից, կարող են փոխվել։ Գերատեսչությունում հույս ունեն, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մինչև սեպտեմբեր կնվազի այնքան, որ որոշ պահանջներ հնարավոր կլինի մեղմացնել, սակայն չեն բացառում նաև հակառակ սցենարը՝ վարակակիրների թվի աճով պայմանավորված՝ հնարավոր է՝  ինչ-որ պահի կրկին անցում կատարվի հեռավար ուսուցմանը։

 

Աննա Բաբաջանյան