Ռուսաստանում COVID-19-ի դեպքերը 947 հազարին են մոտենում․ ՌԴ ԱՆ
Քաղաքականություն
21.08.2020 | 14:27Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) վարակման 4․870 և մահվան 90 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ռողջապահության նախարարության կայքից։
Նշվում է, որ երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 946․976 է, իսկ մահվան ելքերինը՝ 16․189։ Հաստատված դեպքերի 255 հազարից ավելին մայրաքաղաք Մոսկվայում է։
ՌԴ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 169 հազարից ավելի են։ Մինչ օրս երկրում իրականացվել է COVID-ի ախտորոշման 33․8 միլիոնից ավելի թեստավորում։
Նելլի Մելքոնյան