Մարզպետը ցանկանում է նախկին գյուղապետի վերադարձը, որ միասին թալան անեն․ Եղեգնուտի ԺՊ տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները դեմ են նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձին։ Նրանք իրենց բողոքն արտահայտելու համար այսօր Կառավարության շենքի դիմաց են հավաքվել։ Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզպետի հետ չեն կարողանում կարգավորել խնդիրը․ «Մարզպետն ընդհանրապես չի ուզում հանդիպել, 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ, ասում է՝ որ նախկին գյուղապետը պետք է վերադառնա։ Խի՞, որ իրար հետ թալան անեն։ Մենք 170 մլն դրամի ասֆալտապատում էինք անում։ Երբ մարզպետն ուզում էր նախկին գյուղապետին՝ 34 տարվա թալանչուն, հետ բերել, ավագանին խնդրում էր, որ այդ ծրագիրը պռավալ չտաք։ Դա մարզի 3-րդ խոշոր սուբվենցիոն ծրագիրն է։ Հիմա, քանի որ բնակիչները թույլ չտվեցին նախկին գյուղապետին վերադառնալ համայնք, մարզպետն է խանգարում։ Մենք ունեինք պայմանագիր, որոով համայնքի մրցութային գործընթացը պետք է կազմակերպվեր, հունիսի 20-ից արդեն կարող էինք մրցույթ հայտարարել և ասֆալտապատոումը կարող էր սկսվել։ Մինչև օրս մարզպետի շնորհիվ ոչ մի գործ չի կատարվել»,- նշեց Խուրշուդյանը։

Համայնքի բնակիչները պահանջում են հանդիպում վարչապետի հետ՝ իրենց խնդիրը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո գյուղացիների ճնշման տակ վաղաժամ վայր էր դրել իր լիազորությունները, գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Այնուհետև նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը դիմել է դատարան, և դատարանը որոշել է անվավեր ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում։