Մտնում են մահացած քաղաքացու տուն և ասում՝ 5 րոպե առաջ մահացել է, թոշակը չենք տա. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ խնդրելով պարզբանել հետևյալ հարցը. «Ես զանգ եմ ստացել մի քաղաքացուց, որի ամուսինը նոր է մահացել: Տղամարդու մահանալուց 15 րոպե հետո եկել է թոշակ հանձնողը և հրաժարվել է թոշակը տալ: Ասել է՝ «քանի որ ինքը 15 րոպե առաջ մահացել է, մենք չենք կարող իրեն տալ այս ամսվա կենսաթոշակը», այսինքն՝ եթե մարդը մի 15 րոպե հետո մահանար, նա կստանար իր թոշակը: Հասկանում եմ, որ կա օրենք, բայց այստեղ, կարծում եմ՝ մենք գործ ունենք նաև հարցի բարոյական կողմի հետ, հատկապես, որ ընտանիքը ծայրահեղ չքավոր է»:

Նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց. «Գումարը պարտադիր կվճարվի, բնականաբար, կանխիկ վճարելու համար պարտադիր է ստացողի ստորագրությունը, հետևաբար, որ չի վճարել, դա օրենքի շրջանակներում է, բայց կինը կամ հարազատներից մեկը, օրինակ, մյուս ամիս կարող է դիմել, ու այդ չվճարված գումարը կվճարվի, դա միանշանակ վճարման ենթակա գումար է»:

Մանրամասները՝ տեսանյութում: