46,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանուն Լիբանանի պայթյունից տուժած 100,000 երեխայի․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանգանակության կոչ է անում՝ Լիբանանի պայթյունից տուժած երեխաներին աջակցելու նպատակով: Արդեն հաստատվել է մահվան 171 դեպք, այդ թվում՝ երեք երեխա: Վիրավորների թիվը գերազանցում է 6000-ը, որից 1000 երեխաներ են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Բեյրութում քանդված, վնասված և բնակվելու բավարար պայմաններ չունեցող տներում ավելի քան 100,000 երեխա է ապրում՝ առանց ջրի, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմանների: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանգանակության կոչի նպատակը այս երեխաների կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ 46,7 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրումն է:

«Պայթյունը Լիբանանում ապրող երեխաներին հավելյալ ցնցման է ենթարկել. նրանք արդեն իսկ զգում էին տնտեսական խորացող ճգնաժամի և ահագնացող համավարակի հետևանքը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ անմիջապես արձագանքել է այս ճգնաժամին՝ փորձելով փրկել պատվաստանյութերի պաշարները, ջուր հասցնել մարդկանց, մաքրել տարածքը։ Մենք լիահույս ենք, որ մեր դոնորները կաջակցեն, որպեսզի կարողանանք օգնել աղետից տուժած, կյանքը վերստին կառուցելու կարիք ունեցող երեխաներին և ընտանիքներին»:

Արդեն իսկ փլուզված տնտեսության և կորոնավիրուսի աճող դեպքերի պայմաններում (7,711 դեպք է գրանցվել միայն օգոստոսին), պայթյունը ոչ միայն ողբերգություն է, այլև իսկական աղետ է Լիբանանի տնտեսության համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանգանակության կորն ուղղված է հետևյալ հիմնախնդիրների լուծմանը.

Երեխաների անվտանգություն.
Հոգեբանական աջակցություն երեխաներին և նրանց ընտանիքներին, որը կօգնի հաղթահարել տրավման: Տուժած համայնքներում երեխայակենտրոն տարածքների ստեղծում և մասնագիտացված ինտենսիվ աջակցության հիմնում, այդ թվում՝ թեժ գծերի և մասնագետների համար վրանների տեղակայում։ Գենդերային բռնությունից երեխային պաշտպանելու ծառայության ստեղծում:

Հիգիենայի պարագաների մատակարարում։ Մեկանգամյա նպաստների տրամադրում ամենախոցելի ընտանիքներին՝ երեխաների տարրական կարիքները հոգալու համար: Որպես կանխարգելիչ միջացառում՝ փայտացման դեմ 10,000 դեղաչափ պատվաստանյութերի մատակարարմանն աջակցություն։

Հիմնական կարևոր ծառայությունների վերստեղծում․
Ջրային և սանիտարական համակարգերի վերանորոգում, հաշվի առնելով, որ բազմաթիվ տներում բացակայում է խմելու, անձնական հիգիենային հետևելու համար անհրաժեշտ քանակով ջուր: 160,000 մարդու սպասարկող և առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրող 16 կենտրոնների վերանորոգում, անհրաժեշտ իրերի, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ պարագաների տրամադրում առաջնագծում աշխատողներին, որոնք նաև բուժում են կորոնավիրոսով վարակվածներին։

Օգնության շարունակականության ապահովում․
Արդեն Լիբանան է հասել 3,5 միլիոն պաշտպանիչ դիմակ, 2,6 միլիոն զույգ ձեռնոց, ջերմաչափեր, դիմակ-վահաններ, ակնոցներ, պաշտպանիչ այլ իրեր։ Պայթյունից վնասված պահեստից տարհանվել է սուր և քրոնիկ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների և պատվաստանյութերի գրեթե 80%-ը։

Երեխաների համար խիստ հրատապ՝ դպրոցների վերականգնում, որպեսզի այն երեխաները, որոնց տունը վնասվել է, կարողանան շարունակել կրթություն ստանալ իրենց դասասենյակներում կամ կորոնավիրուսի պատճառով ստեղծված հեռակա ուսուցմամբ։

Աջակցություն կամավորներին․
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդ կամավորներին, որոնք օգնում են տուժած ընտանքիներին. մաքրում են տարածքը, սնունդ և ջուր են մատակարարում՝ աջակցելով գրեթե 3,500 մարդու։ Կամավորները ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված՝ երիտասարդների՝ աշխատաշուկային անհրաժեշտ հմտությունները զարգացնող ծրագրերի մասնակիցներն են։

Այս հանգանակությունների շնորհիվ մենք կկարողանանք նաև ավելի շատ երիտասարդների ներգրավել հմտությունները զարգացնող ծրագրերում: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Անգամ արհեստագործական հմտությունների, ինչպիսիք են, օրինակ՝ ատաղձագործությունը, կենցաղսպասարկում կամ շինարարությունը, նրանք կկարողանան մասնակցել իրենց երկրի վերակառուցմանը։