ՄԻՊ-ը Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին:

«Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև մշակույթի պալատի տնօրենի հետ:

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնական խնդիրները՝

  1. չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թեքահարթակի քանդման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին,
  2. մշակույթի պալատի կողային մուտքերը, որոնք առաջարկվել էին որպես խնդրի լուծում, մատչելի և հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առնչությամբ Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում հետևյալ սկզբունքների ապահովումը՝

  1. մշակույթի պալատի գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց խտրականության,
  2. մշակույթի պալատի մուտքի մատչելիությունն ապահովող ցանկացած լուծում պետք է դիտարկվի ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ դրա օգտագործման հաճախականությունից ելնելով, այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետության պարտավորությունների համատեքստում,
  3. մշակույթի պալատի գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքի իրացումը՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության: Այս նպատակով համայնքը պետք է ապահովի հավասար հնարավորություններ յուրաքանչյուր անձի համար անկախ հաշմանդամությունից,
  4. մշակույթի պալատի տնօրինությունը պետք է երաշխավորի խնդրի լուծման ցանկացած տարբերակի անխափան և անվտանգ շահագործումը՝ անկախ մշակույթի պալատում միջոցառման առկայությունից,
  5. հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները»: