Ադրբեջանում քովիդից 50 տոկոսով աճել է մահացածության ցուցանիշը․ իշխանությունները հրաժարվում են այն կապել կորոնավիրուսի հետ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Ադրբեջանում կտրուկ, մոտ 50 տոկոսով մահացածության ցուցանիշն աճել է 2019թ-ի հետ համեմատած։ Չնայած, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, իշխանությունները չեն հայտարարում, որ մահերի աճը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այս մասին գրում է JAMnews-ը։

Պաշտոնական տվյալներով՝ 2020թ-ի հունիսին Ադրբեջանում մահացել է 6203 մարդ։ Համեմատության համար 2019թ-ի հունիսին մահացել է 4055 մարդ։ 2014-2019թթ-ի հունիս ամսի մահացության միջին ցուցանիշը 4040 է։

«Այլ բառերով ասած, 2020-ի հունիսին Ադրբեջանում գրանցվել են 2163 «ավելորդ» մահվան դեպքեր։ Բայց պաշտոնական տվյալներով հունիսին կորոնավիրուսից մահացել է միայն 150 մարդ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է JAMnews-ի տնտեսական փորձագետ Թողրուլ Մաշալին։

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն նաև հրապարակել է տվյալներ այն հիվանդությունների մասին, որոնցից երկրի բնակիչները ամենից հաճախ են մահանում։ Այդ տվյալների համաձայն՝ 2019թ-ին երկրում մահվան 55․ 916 դեպք է գրանցվել։ 58 տոկոսի մահվան պատճառը դարձել են սրտանոթային հիվանդությունները։ Երկրորդ տեղում ուռուցքային հիվանդություններն են՝ 15․8 տոկոս, երրորդ տեղում՝ 5 տոկոսով թունավորումները, վնասվածքները և այլ արտաքին գործոններով պայմանավորված մահերը։

Նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր կայքերում ու սոցիալական ցանցերում պարբերաբար են տեղեկություններ հայտնվում այն մասին, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան ներկայացնում են իշխանությունները։

Հատկապես խոսվում է երկրի ԶՈՒ-ում, քրեակատարողական հիմնարկներում վարակվածների ու մահերի մեծ թվի մասին, որոնք իշխանությունները թաքցնում են հանրությունից։ ԶՈւ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը իշխանությունները պաշտոնապես ներկայացրին միայն հուլիսի 31-ին, երբ մահացել էր ադրբեջանական ԶՈՒ-ի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի բժշկական ծառայության մայոր Թեյմուր Ջաֆարովը։ Նաև տեղեկություններ են տարածվում, որ ԶՈւ-ում կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորում են փակ ալյումինե դագաղներով՝ շատ դեպքերում տեղյակ չպահելով հարազատներին։ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել են նաև մեծ թվով բժիշկներ, որոնց մասին ևս իշխանությունները չեն հայտնում։

Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 34․744 մարդ, որից 32․201-ը բուժվել են, մահացել է 509 մարդ։

Էմմա Չոբանյան