Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել․ Ռուսաստանից նոր նաիրիհունանյաններ կարող են գալ․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 17:40
Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ
10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Տասներորդ օրն է՝ Բելառուսը փոթորկվում է հակակառավարական ցույցերով։ Ալեքսանդր Լուկաշենկոն պայման է առաջադրում՝ նոր ընտրություններ կարող են լինել սահմանադրական բարեփոխումներից հետո։ Մինչդեռ Սվետլանա Տիխանովսկայան պատրաստ է դառնալ ազգային լիդեր՝ նոր ընտրություններ անցկացնել։ Ի՞նչ սպասել առաջիկայում։

-Ի տարբերություն մեր հեղափոխության, որը թավշյա էր, Բելառուսում բախումնային հեղափոխություն է՝ այնտեղ չկա հարմար ֆիգուր իշխանության տրանզիտի համար և ըստ էության, Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է հենց դրանից կառչել՝ ասելով, որ ո՞ւմ է փոխանցելու իշխանությունը կամ ակնկարկելով, որ իրեն այլընտրանք չկա և այստեղ է որ մենք տեսնում ենք այդ տարբերությունը, երբ որ շատ ավելի ցավագին է լինելու փոփոխությունը Բելառուսում։ Բայց այդ փոփոխությունը անխուսափելի է, մնում է զարմանալ՝ ինչո՞ւ մեր վարչապետը շտապեց շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այն դեպքում, երբ պարզ էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն արժանի չէ այդ շնորհավորանքին, որովհետև իր փոխհարաբերություններում սեփական ժողովրդի հետ անցել է բոլոր կարմիր գծերը, այլ նաև արժանի չէ, որովհետև նրան հատուկ էր հակահայկական կեցվածքը և՛ Արցախի հարցում, և՛ կարող ենք բերել զենքի վաճառքը Ադրբեջանին։

-Այս օրերին Արցախում են Արթուր Վանեցյանն ու նրա կուսակցության անդամները։ Հանդիպել են ԱԺ նախագահի հետ, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ու նրա կուսակցության անդամների հետ։ Վանեցյանը այս իշխանության հեռացման պահանջ է դնում։ Ինչո՞վ է նրան հետաքրքրում Արցախը և նրա քաղաքական ուժերը։

-Հասկանալի է, թե ինչով է հետաքրքրում Արցախը Վանեցյանին։ Վանեցյանը արմատական ընդդիմության դաշտում է հայտնվել, ինչը շատ տարօրինակ է, որովհետև երևի թե այդպիսի երկրորդ օրինակը չեք կարող բերել, որ ԱԱԾ ղեկավարն իր պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո անցնի ընդդիմադիր դաշտ և հավակնի համախմբել ընդդիմությունն ու պայքարել իշխանության դեմ, որին ինքը տվել էր երդում։ Սա աննախադեպ երևույթ է՝ քաղաքական դաշտի խելագար դրսևորումներից մեկն է։

-Եթե քաղաքական պրոցեսները շիկանան, Վանեցյանը կփորձի՞ օգտագործել Արցախի գործիչներին ՀՀ Կառավարության դեմ։ Նույն Սամվել Բաբայանին տեսնո՞ւմ եք Վանեցյանի ճամբարում։

–Զարմանալի չի, որ այսօր Վանեցյանը փորձում է սեփական ոտքի համար հող գտնել Արցախում։ Ինչո՞ւ, որովհետև արցախյան գործոնը Հայաստանի ներքաղաքական կյանքում անկախության ձեռքբերումից հետո արդեն 30 տարի վճռորոշ նշանակություն ունի։ Եվ եթե որևէ մեկը ձգտում է առավելության հասնել իր մրցակիցների նկատմամբ, նա փորձում է շահարկել Արցախի հիմնահարցը և սեփական ոտքի համար հող գտնել Արցախում։ Այդ առումով հասկանալի են Վանեցյանի հետաքրքրությունները։ Այլ հարց է, որ Վանեցյանը, երբ զուգորդում է իր այդ ձգտումը Արցախի ղեկավարների հետ շփումով՝ ռևերանսներ անելով նախկին իշխանություններին, որոնց դեմ պայքարի շնորհիվ դարձել է հանրությանը հայտնի․․․ Դուք պատկերացրեք, որ «Ծովահրեշը» ֆիլմից հայտնի կոմիսար Կատանիան դուրս գար իր պաշտոնից և փորձեր կապեր հաստատել սիցիլիական մաֆիայի ղեկավար Տանզինիի հետ և համագործակցության դաշտ ստեղծեր, դուք պատկերացնո՞ւմ եք այդպիսի բան։ Բայց չէ՞ որ այդպես է ընկալվում Վանեցյանը՝ որպես կոմիսար Կատանիա և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը նրան ընձեռել էր այդ հնարավորությունը։ Ըստ որում ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր առումներով կաղում է կադրային ընտրություններով և Վանեցյանը ո՛չ միակ ապացույցն է, որ ինքը թերանում է։ Այսօր շատ խոցելի է Վանեցյանը նրանով, որ դրժելով․․․ երևի իրեն թվում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերանայում է նախկինում արած իր հայտարարությունները, մասնավորապես՝ ԵՏՄ-ի դուրս գալու մասով, ուրեմն՝ ինքն էլ կարող է նույն ճանապարհով գնալ և հաջողություններ ունենալ։ Ո՛չ, թող իրեն չհամեմատի Փաշինյանի հետ, որն ունի նաև արժանիքներ։ Իսկ Վանեցյանի արժանիքները կապված են Նիկոլ Փաշինյանի ընտրության հետ։

-Թեև հստակություն չկա, սակայն նշմարվում է Ռոբերտ Քոչարյան, Վանեցյան, ՀՅԴ, ԲՀԿ համագործակցության ձևաչափ։ Քոչարյանը նշել է, որ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժշերի հետ։ Նույն Վանեցյանը ցանկանում է հանդիպել Քոչարյանին։ Այս ուժերին նույն հարթակում տեսնո՞ւմ եք և որոնք կարող են լինել նպատակները։

-Համակարգն այսօր խոչընդոտում է երկրում փոփոխություններին, և ոչ միայն փոփոխություններին՝ գլոբալ իմաստով, այլ նաև առանձին վերցված բնագավառներում, օրինակ՝ գերատեսչական ոլորտներում կառավարման բարելավումը։ Եվ իհարկե, այստեղ է գալիս այն հարցը, թե ի վերջո ո՞վ է այս պրոցեսի դիրիժորը։ Դիրիժորը Սերժ Սարգսյանն է, որովհետև մեծ հաշվով Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ չէր սիրում քաղաքական դաշտի հարցերով զբաղվել։ Սերժ Սարգսյանը 20 տարի ապականել է քաղաքական դաշտը, Սերժ Սարգսյանն է աշխատում այդ հաճախորդների ինստիտուտի միջոցով, քաղաքական դաշտում վերաձևումների մասով, օրինակ՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ ես խորհրդարանում չլինեմ՝ օգտագործելով Գագիկ Ծառուկյանին որպես կատարողի։

-Ասում եք՝ Սերժ Սարգսյանը դիրիժորն է, իսկ ովքե՞ր են խաղում այդ նվագի տակ։

-Գագիկ Ծառուկյանը հիմա անօգտագործելի է, հիմա էլ Վանեցյանն է հայտնվել այդ դերում, որի միջոցով փորձ է արվելու հերթական «Հրաշալի հնգյակն» ստեղծել, և աշնանն առաջացնել մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հնարավոր կլինի։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ հեղինակազրկել Նիկոլ Փաշինյանին, իսկ եթե քաղաքական լիդերին հեղինակազրկում են, նրա կյանքը ունենում է 100 գրամ արճիճի արժեք և կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ին։ Եթե «Հոկտեմբերի 27»-ին Ռուսաստանից եկավ մեկ Նաիրի Հունանյան՝ իր քեռու և եղբոր հետ, ապա աշնանը կարող է տասնյակ-հազարավոր նաիրիհունանյաններ գան Ռուսաստանից Հայաստան և դրա մասին Անդրանիկ Միհրանյանը ակնարկում է իր զրույցներում։ Եվ զարմանալի է, որ այս իրավիճակում հանկարծ Նիկոլ Փաշինյանը խոսում է պարգևավճարներից, կարծես հատուկ է արվում, կարծես մի սցենար է, որտեղ ինքը դերակատար է և իր բաժին խնդիրների լուծումը ապահովի այդ սցենարով՝ գրգռի ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան