Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է tut.by-ը։

Մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր հղել, որում իր աջակցությունն էր հայտնում Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցներին:

«Ես իսկապես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ ես դեսպան եմ նշանակվել  գործող նախագահի կողմից, և, ենթադրաբար, պետք է գործեմ նրա սահմանած քաղաքականության շրջանակում։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,- նշել է Իգոր Լեշչենյան:

ԱԳՆ-ից փոխանցել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է այն անձը, որը նրան նշանակել է, այսինքն՝ երկրի նախագահը:

«Ինչպես բոլոր բելառուսներին, այնպես էլ ինձ ապշեցրել են իմ համաքաղաքացիների խոշտանգումների և ծեծի դեպքերը»,- Լեշչենյան ասել էր նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը:

Հիշեցնենք, Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաները։

Ցուցարարներն  իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների ավելի քան 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների շուրջ 10%-ը։ Կիրակի օրը երկրում տեղի է ունեցել ամենազանգվածայինն ցույցը, որին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի, իսկ երեկ Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլ, որին միացել են նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները: Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել այս օրերին: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, մահացել է երկու ցուցարար:

Նախօրեին ելույթ ունենալով Մինսկի գործարաններից մեկում՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից ճնշման տակ և նախագահական լիազորությունները կարող է փոխանցել միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո: