Զինված ավազակություններ Ալավերդիում. տեղի իրավապահների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հանցագործությունները բացահայտվել են

Լուրեր

29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։

«Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։ Նրանք, չկարողանալով բացել դուռը, փախել էին։ Օգոստոսի 10-ին էլ երկու հոգի, դարձյալ դիմակներով ու ձեռնոցներով, մտել էին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի խանութներից մեկը, փակել էին տիրոջ բերանն ու աչքերը, սպառնացել ու հափշտակելով ոսկյա զարդեր՝ պատճառել մի քանի միլիոն դրամի վնաս։ Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր։ Ծանր հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի և տարածքային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ և քննչական գործողություններ։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ ավազակային հարձակումների բացահայտմանը ներգրավված իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ խանութ են մտել նույն անձինք, որոնցից մեկը Ալավերդիում բնակվող 22-ամյա մի երիտասարդ է։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։ Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները օպերատիվ կերպով պարզեցին կալանավորված երիտասարդի հանցակցի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Ալավերդիում բնակվող 21-ամյա երիտասարդը նույնպես հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններով հայտնաբերվել և առգրավվել են ավազակային հարձակման ժամանակ կալանավորված երիտասարդի վերնազգեստը, ինչպես և հագուստի մոխրացած մնացորդներ. հագուստը երիտասարդները այրել էին հետքերը թաքցնելու նպատակով։ Հայտնաբերվել և առգրավվել են նաև հանցագործության գործիք ատրճանակը, մեկփողանի հրացանն ու հափշտակված ոսկյա զարդերը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: