ՄԻՊ-ի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն
Հասարակություն
14.08.2020 | 19:49Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում։
Դիմումատուն հայտնել է, որ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք գտնել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում է դրամական աջակցություն։