Ադրբեջանցի դեսպանին Բաքվում մեղադրում են Սեբիայից Հայաստան զենքի վաճառքի գործընթացում ներգրավված լինելու համար

Լուրեր

22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում նախօրեին ձերբակալվել էր Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Ըստ պետանվտանգության ծառայության՝ Հասանովը մի շարք ֆինանսական խախտումներ է թույլ տվել ու յուրացրել պետական միջոցները։

Minval.az-ը գրում է, որ միաժամանակ սկսել են նաև «ջրի երես» դուրս գալ  Սերբիայից Հայաստան զենքի վաճառքի որոշ մանրամասներ, որում պարզվում է՝ ներագրավված է  դեսպան Էլդար Հասանովը։

«Երբ բացահայտվեց Սերբիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին, շատերը դեսպան Էլդար Հասանովին մեղադրեցին անգործության մեջ։ Հայաստանի կողմից սերբական զենքի օգտագործումը հասարակության մեջ լայն քննակում ու դժգոհություն առաջացրեց։ Առաջ քաշվեցին մի շարք տարբերակներ։ Նույնիսկ սերբական պատվիրակության մեր երկիր այցից հետո, այս հարցը ամբողջապես չհստակեցվեց։ Խոսվեց Ադրբեջանի ու Սերբիայի միջև բարեկամության ու ռամավարական դաշինքի մասին, նշվեց զենքի վաճառի գործում ինչ-որ երրորդ առասպելական կողմի մասին»,- գրում է Minval.az-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեսպան Էլդար Հասանովը անուղղակիորեն մասնակցություն է ունեցել Սերբիայից Հայաստան զենքի վաճառքին։  Ընթացիկ քննության պատճառով էլ այս գործի բոլոր մանրամասները չեն բացահայտվում։

«Սակայն Էլդար Հասանովի երկարատև լռությունը այս հարցի հետ կապված ու մամուլի համար հապճեպ հայտարարությունները սերբական պատվիրակության հետ Ադրբեջան վերջին այցի ընթացքում, որի ժամանակ նա խուսափում էր պատասխանել կոնկրետ հարցերի ու տալիս անորոշ պատասխաններ, հետևում է այս փաստից»,- գրում է ադրբեջանական կայքը՝ հավելելով, որ Հասանովը տեղական ԶԼՄ-ներում  ընկալվել է, որպես Ռուսաստանի հետ կապված պաշտոնյա։ Բացի այդ, քաղաքական շրջանակներում էլ կա համոզմունք, որ այս մեղադրանքները հիմնավոր են։

Հիշեցնենք, որ Սերբիայի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերը մեծ իրարանցում առաջացրին Ադրբեջանում։ Մամուլում եղած հրապարակումներից հետո Բաքվում Սերբիայի դեսպանը  հրավիրվել էր  ԱԳՆ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ևս անդրադարձել էր Հայաստանին զենք վաճառելու հարցին, ու նշել, որ Ադրբեջանին ավելի  շատ զենք են վաճառում։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ու՞մ էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է», – ասել էր  Վուչիչը:

Հավելենք, որ  հուլիսին  Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու ու այլ անօրինական գործողություններ կատարելու համար։ Տարբեր տեղեկություններով՝ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալություններ են սպասվում՝ այդ թվում փոխնախարարների, դեսպանների ու հյուպատոսների։

Էմմա Չոբանյան