ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա. «Լիդիան Արմենիա»

Լուրեր

27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:13
Ալիևը կնոջը նոր պաշտոնի է նշանակել
27.02.2026 | 20:00
Թող Նարեկ Կարապետյանն ուժեղ ձևով ասի՝ նպատակ ունեն ՀՀ-ն ծառայեցնել այլ երկրի․ ինչո՞ւ են փոխում Սահմանադրության այդ կետը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 19:45
«Իրենց զոն նայող են հռչակել». կալանավորն ահազանգում է կյանքին սպառնացող վտանգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 19:29
Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է․ ՀԱԷԿ-ի փակումը կա՛ իր ստորագրած CEPA-ում
27.02.2026 | 19:14
Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ «Դրուժբայի» նավթամուղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին
27.02.2026 | 19:00
Ընդդիմությունը հաղթելու մեծ շանս ունի, եթե ընտրարշավն ազնիվ լինի․ կա վտանգ՝ վաղը բոլորին ձերբակալեն, արգելեն մասնակցել․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 18:48
Ռուսական կողմի հետ քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման» և «Երասխ–Նախիջևանի սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը
27.02.2026 | 18:27
Մայր Աթոռը` Սահակ Բ-ի առաջարկով` Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու տեղեկության մասին
27.02.2026 | 18:18
Օջալանը նոր ուղերձ է հղել՝ նշելով, որ խաղաղության գործընթացում անհրաժեշտ են օրենքներ
27.02.2026 | 18:09
Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիին
Բոլորը

«Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը:

Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական  ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն  է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների`

– «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից,
– «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,
– ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին,
– Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա։

«Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո’չ ճառագայթման, ո’չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:

Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ։