ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Լուրեր

01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 13-ին՝ ժամը 21:24-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 64-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1990 թ․, 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մարիամ Ն.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: