Էմոցիոնալ որոշումներ, թե՞ կադրային սով. ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնանկ արվածներին նոր աշխատանք տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկությունից երեք ամիս անց նոր աշխատանքի է անցել: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նա զբաղեցնելու է ատոմակայանի գործադիր տնօրենի պաշտոնը:

Էդուարդ Մարտիրոսյանը, որն ԱԱԾ տնօրենի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս՝ 2020 թվականի մարտի 19-ից միչև հունիսի 8-ը, պաշտոնանկ էր եղել Նիկոլ Փաշինյանի կտրուկ որոշմամբ: Նույն ճակատագրին էր արժանացել նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որին ևս երեք ամիս հաջողվեց ղեկավարել Ոստիկանությունը: Նախկին ոստիկանապետը դեռ նոր պաշտոնի չի նշանակվել, սակայն չհերքվող տեղեկություններ կան, որ նա առաջիկայում նշանակվելու է Կոտայքի մարզպետ:

Հունիսի 8-ին Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի հետ պաշտոնանկ արվեց նաև Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց՝ հուլիսի 17-ին վարչապետի որոշմամբ նշանակվեց ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար:

Հիշեցնենք՝ Դավթյանի պաշտոնանկության պատճառը համաճարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելն էր: Իսկ ահա Սարգսյանի և Մարտիրոսյանի պաշտոնանկության համար որևէ պաշտոնական պարզաբանում չներկայացվեց, թեև ակնարկվեց, որ նրանք ևս մասնակցել են խնջույքին:

Ամեն դեպքում՝ Փաշինյանն այս երեք գործիչներին պաշտոնանկ անելու մասին որոշումը հայտնելիս չբացառեց նրանց հետ հետագա համագործակցության հնարավորությունը։

Հիշելով վարչապետի կողմից անսպասելի ազատված պաշտոնյաների ցանկը, նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկնապետի պաշտոնից ազատված Վալերի Օսիպյանին ժամեր անց Նիկոլ Փաշինյանը նշանակեց իր գլխավոր խորհրդական: Սակայն Օսպիյանը որևէ օր գլխավոր խորհրդականի կարգավիճակով աշխատանքի չներկայնալուց հետո հոկտեմբերի 8-ին ազատվեց այդ պաշտոնից:

Ի դեպ, Օսիպյանի պաշտոնանկությունից երկու օր առաջ աշխատանքից ազատվել էր նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որին այլ աշխատանք չառաջարկվեց: Իսկ ահա որպես պաշտոնանկությունների պատճառ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել էր Նիկոլ Փաշինյանի դժգոհ լինելն այդ պաշտոնյաների աշխատանքից:

Հիշարժան է նաև 2019 թվականի ապրիլի 9-ին Մաքսային ծառայությունում տեղի ունեցած միջադեպը: Նիկոլ Փաշինյանը աշխատանքային շրջայցի ժամանակ Նորագավիթի մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշի պատճառով կարգադրեց աշխատանքից ազատել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանին: Նրա որոշումը իրավապաշտպանները որակեցին էմոցիոնալ և հակաօրինական: Այս միջադեպից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 9-ին, սակայն, վարչապետը ֆեյսբուքում տեղեկացրեց, որ հրահանգել է Հայկ Մարտիրոսյանին վերականգնել զբաղեցրած պաշտոնում: Մաքսային ծառայողն ընդունել էր առաջարկությունը:

Այս ազատումներն ու նշանակումները շատերի մոտ տպավորություն են ստեղծում, որ կառավարման ամենաբարձր օղակներում կայացվում են էմոցիոնալ որոշումներ, որոնք հետո փորձ է արվում շտկել նոր նշանակումներով։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ ԱԱԾ նախկին տնօրենին, ԳՇ պետին և մյուսներին պաշտոնանկությունից հետո նոր աշխատանք առաջարկելը նպատակային մարտավարություն է: Ըստ նրա՝ այսպիսով Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մեծացնել իր թշնամիների բանակը, ինչպես ժամանակին անում էր Սերժ Սարգսյանը:

Հիշեցմանը, որ վարչապետը պարբերաբար հայտարարել է, թե որակյալ կադրերի հետ համագործակցությունը շարունակվելու է, Արմեն Բադալյանն արձագանքում է հարցադրմամբ, թե Էդուարդ Մարտիրոսյանը ի՞նչ կապ ունի ատոմակայանի հետ: Քաղտեխնոլոգը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Էդուարդ Մարտիրոսյանին աշխատանք է առաջարկել, որ նա նախկիններին տեղեկություններ չփոխանցի։ Հարկ է հիշել, սակայն, որ հենց Մարտիրոսյանի օրոք ԱԱԾ-ից արտահոսք եղավ ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի՝ նախկինում դատված լինելու մասին։ Ըստ Բադալյանի՝ Փաշինյանին անհանգստացնում էր իր մասին տեղեկությունների արտահոսքը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պահի ազդեցության տակ է պաշտոնանկություններ անում, այլ դրանք հասարակությունից մշտապես հնչող դժգոհությունների արդյունք են:

Քաղաքագետը միաժամանակ նշում է կառավարման ոլորտում առկա կադրային խնդրի մասին: Ըստ նրա՝ վարչապետը նման որոշումներ է կայացնում որակյալ կադրեր չունենալու պատճառով, այլ ոչ թե այն հանգամանքով պայմանավորված, որ պաշտոնյաները գործազուրկ դառնալուց հետո նախկինների հետ կհամագործակցեն:

Ամփոփելով նշենք, որ վերջին երկու տարիներին արված պաշտոնանկություններից շատերի պատճառը այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ: Մինչդեռ գործող իշխանությունները հեղափոխության օրերին խոստանում էին առավելագույն թափանցիկ և հաշվետու կառավարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան