«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:41
Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
27.08.2026 | 14:32
Սոթքում գործարկվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ
27.08.2026 | 14:21
Դրանց խլուրդ են ասում․ ասել եմ՝ գտե՛ք, եթե չգտաք, զանգվածային ազատումներ են լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:44
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնումեն, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը 2017թ. միավորված «Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչև 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով վերոհիշյալ ընկերությունում՝ նախ վարչական խորհրդի նախագահի, ապա՝ գործադիր տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե անձամբ կեղծել, թե դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ՝ 2003թ. սեպտեմբերի 20-ին ընկերության անունից «Պետական ոռոգման համակարգերը ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին պայմանագիր» է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, որի համաձայն՝ որպես ընդհանուր 207.324.794 ՀՀ դրամ արժողությամբ «Մասիս» ջրհան պոմպակայանի բաղկացուցիչ մաս, ի թիվս մի շարք հիմնական միջոցների, ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ընդհանուր 134.062.500 ՀՀ դրամ սկզբնական հաշվապահական արժեքով պետական սեփականություն հանդիսացող շուրջ 8 կիլոմետր երկարությամբ ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Այնուհետև, վերջինս, զբաղեցնելով նույն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն վստահված՝ պետական սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության միասնական դիտավորությամբ, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրեն վստահված վերը նշված ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Բացի այդ, պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ՝ համոզելու եղանակով դրդել է իր հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամներին, որպեսզի վերջիններս փաստացի չկատարեն հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են և գտնվում են իրենց տեղում: Նրանք, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբրև 2011թ. դեկտեմբերին կատարել են գույքագրում՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների, այդ թվում՝ վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:
Բացի այդ, նույնաբովանդակ կեղծ տեղեկատվություն է մտցվել նաև 2011թ. դեկտեմբերին նոր տնօրենի ընտրվելու կապակցությամբ անցկացված հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտում, որտեղ նշվել է, թե իբրև բոլոր հիմնական միջոցները՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարն առկա են:

Կազմված կեղծ գույքագրման ցուցակն ու հանձնման-ընդունման ակտը տնօրենի և հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել և հանձնվել են ընկերության հաշվապահություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված դրվագով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: