«Պարոն Թաթոյան, մեր իրավունքները ոչ թե խախտված են, այլ կատոկած». Եկմալյանի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի՝ պատվերով սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
Բոլորը

«Հայկ Մարությանն ասուլիսի ժամանակ արհամարհանքով ասում է՝ էն մի քանի հոգին։ Ոնց էդ մի քանի հոգին, ո՞ր կռավաթները բերենք, ո՞ր սայլակները բերենք, որ դուք տեսնեք, որ մի քանի հոգի չեն։ Ես կոչս հղում եմ ամբողջ թասիբով հայ ազգին, մենք ունենք թասիբով լավ տղերք, խնդրում եմ, քանի որ մենք անտեր ենք, չունենք երկրի տերեր՝ օգնեք։ Ես մենակ չեմ հասցնում, միայն կարողանում եմ հացի փող հասցնել։ Կլինեք դրսի հայեր, աղաչում եմ, կանգնեք մեր կողքին։ Շուտով ձմեռ է, եկեք մի հատ տեսեք՝ շունն էլ չի ապրի այդ տանը։ Չկա ոչ մի կոմունալ պայման, ջուր ու կոյուղի չկա՝ էս ինսուլտ տարած մարդուն մենք ո՞նց պահենք։ Ես խնդրում եմ՝ ով ինչով կարող եք օգնեք։ Ես աղաչում եմ, քանի որ մենք չունենք ոչ վարչապետ, ոչ առողջապահության նախարար, ոչ սոցապ նախարար։ Մեկ տարի է դեղերը գրում ենք, զանգում ենք նախ չենք ընկնում, պետք է Կրեմլ զանգես, որովհետև երևի էնտեղ ավելի շուտ կընկնես։ Պահանջում ենք դեղերը, որը օրինական հասնում է առաջին կարգի հաշմանդամին»,- ասաց այսօր կառավարության շենքի դիմաց ցույցի եկած Եկմալյան փողոցի բնակիչը։

Ապա դիմեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ «Մենք պետության կարիքներից տուժած ենք։ Մենք «Գինդով» հայտարարություն չենք տվել, որ գաք խաբեք ու քանդեք մեր տները։ Էն մյուս շենքի արտիստն էլ չի պատասխանում մեր դիմումին։ Ես մտնելու եմ դատարան, դիմումները պետք ա տան, որ մեր իրավունքները պաշտպանեք։ Ո՞ւր ա մարդու իրավունքների պաշտպանը՝ մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ կատոկած»։

Մանրամասները՝ տեսանյութում։