ԱՄՆ-ում դասերը վերսկսելու նպատակով դպրոցներին 125 միլիոն բազմակի օգտագործման դիմակներ կհատկացվեն
Հասարակություն
13.08.2020 | 10:42ԱՄՆ վարչակազմը հրապարակել է դպրոցների վերսկսման ցուցումների ցանկը և նշել, որ բազմակի օգտագործման 125 միլիոն դիմակ կհատկացնեն բոլոր դպրոցներին: Այս մասին Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. փոխանցում է tass.ru-ն:
«Իմ աշխատակազմը հրապարակել է դպրոցների համար նախատեսված չափորոշիչներն առ այն, թե ինչպես պետք է պաշտպանել ռիսկային խմբում գտնվող աշակերտներին ու ուսուցչներին»,- ավելացրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Հրապարակված չափորոշիչները ենթադրում են ռիսկային խմբում գտնվողներից սոցիալական հեռավորության պահպանում, պաշտպանիչ դիմակների կրում, եթե սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ: Նախատեսված է նաև հիգիենայի կանոնների պահպանում, ներառյալ՝ շինությունների օդափոխումը: