Հյուսիսային Կարոլինայում կորոնավիրուսով վարակված շունը սատկել է

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Հյուսիսային Կարոլինայի անասնաբուժական հիվանդանոցներից մեկում մեկ շաբաթ առաջ սատկած շան թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է Daily News-ը:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ սա առաջին հաստատված դեպքն է Հյուսիսային Կարոլինայում, երբ շուն է կորոնավիրուսով վարակվում:

«Շունը անասնաբուժական կլինիկա է տեղափոխվել օգոստոսի 3-ին, երբ տերը նրա մոտ նկատել է շնչառական խնդիրներ»,- ասված է Հյուսիսային Կարոլինայի առողջապահության և մարդկային ծառայությունների տեսչության  տարածած հաղորդագրության մեջ:

Շունը սատկել է կլինիկայում, իսկ տերը բուժհաստատության աշխատակիցներին հայտնել է, որ ընտանիքի անդամներից մեկի մոտ ավելի վաղ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն 2-րդ թեստի պատասխանը բացասական է եղել: Ըստ տեսչության տվյալների՝ ընտանիքի անդամներին անմիջապես տեղեկացրել են թեստի դրական արդյունքի մասին:

«Մեր ունեցած տեղեկատվություններով՝ վիրուսի՝ կենդանուց մարդուն փոխանցվելու հավանականությունը շատ ցածր է»,-ասել է անասնաբույժ Կառլ Ուիլյամսը:

Անցած ամիս Նյու Յորք նահանգում գերմանական մի հովվաշուն դարձավ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունը: Բադդի անունով շունը սատկեց ախտորոշումից երկու ամիս անց:

Ավելի վաղ ԱՄՆ-ը տեղեկացրել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել առյուծի , վագրի ու կատուների մոտ։