ՊԵԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաև օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում:

««Համաշխարհային բանկը փորձագիտական աջակցություն է տրամադրել` շտեմարանի որոնման գործիքի տեսքը, տեխնիկական առաջադրանքը մշակելու համար: ՀԲ-ն և ՊԵԿ-ը համատեղ աշխատել են համակարգի ներդրման և փորձարկման ուղղությամբ»,-հայտնում է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի ղեկավար Անահիտ Բասենցյանը:

Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, զետեղված շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: Ինչպես նկատում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները. «Հարկ վճարողները կարող են առաջնորդվել իրազեկման թերթիկներում նշված հիմնավորումներով: Թերթիկը համարժեք է այն փաստաթղթին, որը կոմիտեն գրավոր եղանակով տրամադրում է` հարկ վճարողի գրավոր հարցմանը պատասխանելիս: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը»:

Հուզող հարցերի պատասխաններն ստանալու համար նամակով ՊԵԿ դիմելուց, սպասարկման սրահներ գնալուց կամ հեռախոսազանգերի կենտրոն զանգահարելուց բացի հարկ վճարողները կարող են օգտվել շտեմարանից, արդյունքում` ժամանակ տնտեսել: Հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն` նմանատիպ հարց այլ հարկ վճարողից ստանալիս հարկային մարմինը նրան ուղղորդում է ուսումնասիրել արդեն հրապարակված իրազեկման թերթիկը: «Հարկ վճարողների իրազեկմանն ուղղված նոր գործիքի ստեղծումը միտված է գրավոր հարցադիմումների նվազեցմանը: ՊԵԿ ստորաբաժանումներն ավելի շատ հնարավորություն կունենան ներուժն ուղղելու օրենսդրական փոփոխությունների կատարելագործման և բարելավման աշխատանքներին»,-նշում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետը:

Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ շտեմարանը կհամալրվի նոր թերթիկներով»,- ասված է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: