Հայտնի համաճարակաբանը կասկածում է, որ Ռուսաստանի պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱՄՆ առաջատար համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին խիստ կասկածում է, որ Ռուսաստանում արտադրված նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը «անվտանգ և արդյունավետ է»:

«Հուսով եմ, որ ռուսները իսկապես ապացուցել են, որ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է: Ես լրջորեն կասկածում եմ, որ նրանք դա արել են»,- ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենն ասել է ABC News-ի  թղթակցին National Geographic-ի համար պատրաստվող նյութի շրջանակներում:

«Պատվաստանյութ ունենալը ու դրա անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցելը երկու տարբեր բաներ են»,- ընդգծել է նա:

Ֆաուչին հավելել է, որ իրենք ունեն շուրջ 12 պատվաստանյութ:

«Եթե մենք ուզենայինք ռիսկի դիմել, վնասել շատ մարդկանց կամ նրանց տալ այնպիսի բան, որը չի գործում, մենք դա կարող էինք սկսել անել հենց հաջորդ շաբաթ: Բայց այդպես չի լինում»,- ասել է Ֆաուչին:

Հայտնի համաճարակաբանը ավելացրել է, որ երբ ամերիկացիները լսում են պատվաստանյութերի մասին նմանատիպ հայտարարություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, նրանք պետք է հիշեն, որ Միացյալ Նահանգներում գործում են անվտանգության և արդյունավետության որոշակի չափանիշներ: Իսկ ռուսական պատվաստանյութի ստեղծողները դեռ չեն հրապարակել մարդկանց վրա արված փորձարկումներից որևէ տվյալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում երեկ գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին անձամբ հայտնել է նախագահ Պուտինը՝ հավելելով, որ իր դուստրերից մեկը արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում:

Երեկ նաև հայտնի դարձավ, որ վարակվածների թիվը ամբողջ աշխարհում անցել է 20 միլիոնը: