Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի սպասարկողն է. Աշոտ Մանուչարյան

Լուրեր

15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
15.06.2026 | 19:37
Սերբիան Ադրբեջան է ուղարկել Nora ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ
15.06.2026 | 19:23
Իրանը հայտարարել է, որ Լիբանանն ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում
15.06.2026 | 19:10
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 19:00
Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
Բոլորը

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական որոշ լրատվամիջոցների արձագանքից, մասնավորապես ռուսական НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» հեռուստածրագրի ընթացքում ռուս մեկնաբանների, քաղաքագետների ու լրագրողների հնչեցրած կարծիքներից, նկատեց, որ ռուսական ԶԼՄ-ներին «ամենավերևից» Սերժ Սարգսյանին իր տեղը դնելու հրահանգ էր իջեցվել, սակայն նրանք «Սերժ Սարգսյանին հարվածելու փոխարեն, սկսեցին հայ ժողովրդին հարվածել ու արդյունքում երկու ժողովուրդների՝ հայերի ու ռուսների միջև սեպ խրել»:

 «Սա անմիջական պատասխան գտավ նաև Հայաստանում ու սկսվեցին հայ-ռուսական  հարվածները»,- ասաց Մանուչարյանը՝ ընդգծելով, սակայն, որ ամենակարևորը դա չէր:

«Ամենակարևոր տեղը, ուր ծավալվում էր կարևոր կոմպանիա՝ կապված Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, դա  Վաշինգտոնն էր: Ի՞նչ կատարվեց Վաշինգտոնում. ասվեց, որ հայկական լոբբինգը ԱՄՆ-ում սպասարկում է Ռուսաստանին»,- ասաց նա, ապա խոսեց, իր կարծիքով, ևս մեկ կոպիտ սխալի մասին. «Սերժ Սարգսյանն այս եվրոպական գործում էլ ադեկվատ չի և ամենասարսափելին, որ ադեկվատությունը չի կարողանում իրականացնել նաև Հանրապետական կուսակցությունը»:

Բանախոսն ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ իր հանդեպ մեծագույն անվստահություն է Ռուսաստանի մոտ. «Նրանք շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը սպասարկողն է համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: