Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ»

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է Արևելյան Միջերկրականի այն շրջանի քարտեզը, որտեղ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը սկսել է իրականացնել սեյսմիկ հետազոտություններ. գրում է ermenihaber.-ը:

ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարցերի և ծովային-օդային սահմանների վարչության պետ Չաղաթայ Էրջիյեսը Twitter-ում տարածած հայտարարության մեջ պնդել է, որ Հունաստանը փորձում է դադարեցնել թուրքական նավի աշխատանքները և Թուրքիայի համար փակել Արևելյան Միջերկրական ծովը։

«Իր ցամաքից 540 կմ հեռավորության վրա գտնվող 10 քմ տարածքով Կատելորիզո (Մեիս) կղզու պատճառով, Հունաստանը 40 հազար քմ ծովային սահմանների իրավասություն է պահանջում»,-գրել է նա։

Թուրքիան «անընդունելի» է համարել Հունաստանի նման պահանջը և կոչ է արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որպեսզի պահանջեն Հունաստանից «դադարեցնել անարդար և անհեթեթ պնդումները»։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամիս թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանի և Թուրքիայի միջև սրված լարվածությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով «Օրուչ Ռեիս» նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ։

Սակայն նախօրեին Թուրքիան կրկին «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր հրապարակեց: Հունաստանը Թուրքիայի գործողությունները դադարեցնելու համար դիմեց ԱՄՆ-ին և ԵՄ-ին։