Ինչու հեղափոխական Փաշինյանը շտապեց շնորհավորել բռնապետ Լուկաշենկոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
Բոլորը

«Եվրոպայի վերջին դիկտատոր» անունը ստացած Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ ընտրվեց Բելառուսի նախագահ: 1994 թվականից Բելառուսը ղեկավարող 66-ամյա Լուկաշենկոյի 25 տարվա կառավարման շրջանից դժգոհ քաղաքացիները մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանք վիճարկում են ընտրության պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն 80 տոկոս քվե է ստացել: Այսօր հայտարարվել է համազգային գործադուլ, պաշտոնական Մինսկը հայտնում է մեկ զոհի մասին, վերջին տվյալներով կա ձերբակալված 3․000 քաղաքացի, հարուցվել է 20 քրեական գործ: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, մահակներ և լուսաձայնային նռնակներ, ինչի պատճառով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև իրավապաշտպաններ:

Պաշտոնական Մինսկը էականորեն սահմանափակել է ինտերնետ կապը, թվիթերն այսօր հայտնել է Բելառուսի տարածքում սոցցանցի խափանման մասին: Տեղեկատվության միակ աղբյուրը մնացել է տելեգրամի ալիքը:

Բելառուսում ծավալվող այս հակաժողովրդավարական գործողությունների ֆոնին Լուկաշենկոն վերընտրվելու առթիվ շնորհավորանքներ է ստանում գործընկեր պետություններից: Նրան արդեն շնորհավորել են Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները: ԱՄՆ-ից և Եվրոպայից դեռ շնորհավորանքներ չկան, փոխարենը մտահոգություններ են հնչում Մինսկում կատարվող բռնությունների առթիվ:

Լուկաշենկոյին ուղղված Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Հայաստանում հարուցել է ժողովրդավարական արժեքների համար պայքարող հանրության, իրավապաշտպանների և որոշ քաղաքական ուժերի քննադատությունը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը թեև նկատում է, որ այստեղ կա քաղաքական շահերի և երկու երկրների միջև հարաբերությունները փչացնելու նպատակահարմարության խնդիր, այդուհանդերձ, շեշտում է․ թե ներքին և թե արտաքին քաղաքականությունը վարելիս պետք է հանդես գալ սկզբունքային դիրքերից: Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական տեքստում ՀՀ վարչապետն ընդգծել էր միայն երկու երկրների բարեկամության ամրապնդման կարևորությունը։ Միքայել Նահապետյանն ասում է, որ կարելի էր մեծ հատված հատկացնել Բելառուսի ժողովրդի բարեկեցիկ ապագային, ժողովրդավարությանը և այլ արժեքների, որոնց համար երկու տարի առաջ Փաշինյանն էր պայքարում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը որևէ հանգամանք չի տեսնում, որի պատճառով Փաշինյանը պետք է խուսափեր Լուկաշենկոյին շնորհավորելուց: Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության մասին արված հայտարարությունները հիշեցնողներին առաջարկում է տարբերակել արտաքին քաղաքականությունը ներքինից: Փաշինյանի այս շնորհավորանքի հետ կապված մինչև անգամ կարծիքներ հնչեցին, թե Լուկաշենկոյին շնորհավորելը համարժեք էր նրան, որ Փաշինյանը 2008 թվականին շնորհավորեր Սերժ Սարգսյանին՝ արյունալի իրադարձությունների ֆոնին նախագահ ընտրվելու առիթով։ Ռուբեն Ռուբինյանը սա անհեթեթություն է որակում:

Միջազգային հանրությունն Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում է բռնապետ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք, արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Փաշինյանը շնորհավորում է բռնատիրական բարքեր ունեցող մի ղեկավարի և սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ ինքն է Հայաստանում պայքարել ավտորիտար կարգեր հաստատող ղեկավարների դեմ: «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը հիշեցնում է հեղափոխականների՝ երկրի ներսում ժողովրդավարության, քաղաքացու բացարձակ արժեք լինելու մասին հայտարարությունները և նշում․ անընդունելի է, երբ դրսում դրանք չեն պաշտպանվում:

Եթե Բելառուսում իշխանափոխություն տեղի ունենա, ըստ Նահապետյանի, սա խոչընդոտ չի հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը ջերմ հարաբերություններ կառուցի այդ երկրի նոր ղեկավարի հետ: Սակայն նա վստահ է, որ միջազգային հանրությունը պաշտոնական Երևանին հիշեցնելու է նախկին քայլերը:

Լուկաշենկոյին շնորհավորելը վատ որոշում է համարում նաև քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա, սակայն, նշում է․ սրանով Երևանը խուսափել է վատթարագույն իրավիճակից: Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանը նպատակ չունի ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմում գործընկեր Բելառուսի հետ հարաբերությունները փչացնել: Փաշինյանի ուղերձը նա համարում է արարողակարգի հերթական մաս:

Ի դեպ, հեղափոխությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Փաշինյան-Լուկաշենկո հեռակա բանավեճը: 2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դատապարտում է Բելառուսի և Ադրբեջանի՝ զինտեխնիկայի մատակարարման գործարքը: Դեկտեմբերին Բելառուսի նախագահը բավականին ոչ դիվանագիտական բառապաշարով դիմել էր Փաշինյանին՝ ասելով, թե ինչու նա այդ նույն հարցի մասին չի բարձրաձայնում Ռուսաստանի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան